Վերջին տարում ուսանողներից ստացել եմ բազմաթիվ հարցեր առ այն, թե ինչ պետք է իմանա տնտեսագիտության մեջ խորանալ և այդ բնագավառում նշանակալի ավանդ ունենալ ցանկացող անձը: Ահա ներկայացնում եմ այն գիտելիքները և մեթոդական հմտությունները, որին պետք է տիրապետի այդպիսի մասնագետը:
Միկրոէկոնոմիկա
Միկրոտնտեսուգիտության հասկացություններ, առաջարկի և պահանջարկի վերլուծություն
Ֆիրմայի և անհատների վարքագծի տեսություններ
Մրցակցություն և մենաշնորհներ
Բարեկեցության տնտեսագիտություն
Սպառողների և արտադրողների որոշումների վերլուծություն
Մասնակի և ընդհանուր հավասարակշռության վերլուծություն
Խաղերի տեսություն' որպես տնտեսական իրավիճակների ռազմավարական վերլուծության հիմք
Ոչ կատարյալ մրցակցություն և դինամիկ խաղեր ֆիրմաների միջև, մրցակցային և մոնոպոլիստական շուկաների վերլուծություն
Ընդհանուր հավասարակշռության տեսության ձախողումները և դրանց լուծումը' արտաքին էֆեկտներ, հասարակական բարիքներ, ոչ կատարյալ տեղեկատվություն, այլընտրանքային շուկայական մեխանիզմներ, աճուրդներ, շուկաների նախագծում
Որոշումների կայացում որոշակիությունների և անորոշությունների ներքո
Տեղեկատվության տնտեսագիտություն
Խթանների և պայմանագրերի տեսություն
Մակրոէկոնոմիկա
Թողարկման, գործազրկության մակարդակների, տոկոսադրույքների և գնաճի որոշում
Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններ
Մակրոէկոնոմիկայի հիմնական մոդելները
Երկարաժամկետ տնտեսական աճ
Միջնաժամկետ պետական ֆինանսներ
Կարճաժամկետ տնտեսական կայություն
Խաղերի տեսւթյուն
Վարքագծային տնտեսագիտություն
Տնտեսագիտության ստանդարտ մոդելների կանխատեսումներից համակարգային շեղումներ
Միջժամանակային ընտրություն
Ռիսկի նախապատվություն
Սոցիալական նախապատվություններ և ներքին մոտիվացիա
Տեսության կիրառում այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են պորտֆելի ընտրությունը, աշխատանքի առաջարկը, ֆիրմաների վարձատրության քաղաքականությունը և այլն
Վիճակագրություն
Հավանականության տեսության տարրեր
ընտրանքի կազմման տեսություն, ասիմպտոտիկ մոտարկումներ, վիճակագրական գնահատում և հիպոթեզների ստուգում, ծանոթություն գծային ռեգրեսիոն մոդելներին
առավելագույն հավանականության մեթոդներ
պարզ և բազմագործոն ռեգրեսիաներ, գնահատում և հիպոթեզների ստուգում
Էկոնոմետրիկա
էկոնոմետրիկական մոդելներ և մեթոդներ,
հավասարումների համակարգեր
գործիքային փոփոխականներ
պանելային տվյալների վերլուծության մեթոդներ
Գուաս-Մարկովյան ենթադրությունների թուլացում' հետերոսկեդաստիկություն, ավտոկոռելյացի,
նվազագույն քառակուսիների ընդհանրացված մեթոդ,
ոչ գծային ռեգրեսիա
Ժամանակային շարքերի վերլուծություն, VAR մոդելներ
գործոնային մոդելներ, միավոր արմատ, կոինտեգրացիա
ընդհանուր հավասարակշռության ստոխաստիկ մոդելների և Բայեսյան մոդելների գնահատում
ոչ գծային էկոնոմետրիկական վերլուծություն
Բարձրագույն մաթեմատիկա
Մեկ փոփոխականի ֆունկցիաների ածանցում և ինտեգրում
Ածանցյալ' սահմանում, կանոններ, էքստրեմումի խնդիրներ
Անորոշ ինտեգրալ, առաջին կարգի դիֆերենցիալ հավասարումներ
Որոշյալ ինտեգրալ
Ռիմանի ինտեգրալ
Բևեռային կոորդինատներ
Լոպիտալի կանոն
Սահմաններ, թեորեմներ անընդհատ ֆունկցիաների վերաբերյալ
Անսահման շարքեր' երկրաչափական, հարմոնիկ
Որոշ տարրական ֆունկցիաների ներկայացում բարձր աստիճանի շարքերի տեսքով
Թեյլորի թեորեմ
Եռաչափ գծային հանրահաշիվ, դետերմինանտներ, մատրիցներ
Գրադիենտ, օպտիմիզացիայի մեթոդներ
Կրկնակի ինտեգրալներ
Գրինի թեորեմ, Սթոուքսի թեորեմ