Եթե ես վաղը ավելի եմ վճարելու գազի ու հոսանքի համար, ավելի, քան պահանջում է ռուսական կողմը, ապա պետք է, որ իմ վճարած լրացուցիչ գումարները ոչ թե նստեն այդ ընկերությունների ղեկավարների գրպանում, այլ ծառայեն որպես ներդրում՝ բարելավվեն ենթակառուցվածքները, ծառայության որակը, և կամ մտնեն պետբյուջե, որպեսզի հետո վերադառնան ինձ նմաններին աշխատավարձի, թոշակի, նպաստի և այլ ձևերով: Եվ որպեսզի ասվածն իրականություն դառնա, ամսական 1 մլն դրամը գերազանցող աշխատավարձերի 50-75 տոկոսը պետք է հարկվի որպես եկամտահարկ: Ես չեմ ցանկանում, որպեսզի իմ վճարած գումարների հաշվին ոմանք ամսական ստանան ամսական 4-10 մլն դրամ՝ 10-25 հազար դոլար: