Դրսում ցուրտ ձմեռ է,սպիտակ է ամեն ինչ:Խաղաղություն...լռություն է տիրում շուրջս:Կանգնած եմ դրսում,աչքերս փակ:Դատարկ է ամեն ինչ,շնչում եմ ձմեռվա սառը ու մաքուր օդը,աննկարագրելի սառը քամին դիպչում է երեսիս,սառեցնում մարմինս,իսկ ես կանգնած եմ մե՜ն մենակ...հավերժ լռության մեջ:Քամին իր սառնությունը երեսիս հարվածելով,հիշեցնում է անցյալի ուժգին հարվածները...
Բացում եմ աչքերս և տեսնում մի պատկեր,մի դեմք՝ հաճախ անծանոթ,հաճախ մտերիմ,հաճախ էլ տարօրինակ,բայց և անիրական...
Թվացյալ է ամենը,թվացյալ ես և՛ դու,թվացյալ են մարդիկ՝ անկե՛ղծ մարդիկ,թվացյալ են և՛ հեքիաթները,որոնք իրենց մեջ ընդգրկում են սերը,ժպիտներն այն հազարավոր,որ եղել են շուրջս...
Անիրական աչքեր,որոնք նայում են ինձ և ասում՝ «Հավատա՛»...անիրական մի կյանք,որը պտտվում է շուրջս,ստիպելով հավերժ ընկնել երջանկության հետևից,սպասել նրան միշտ...
Անհամար երազանքներ՝ անիրական դարձած,անհամար կեղծիքներ՝ անցա՜ծ գնացած...բարի ու գեղեցիկ դեմքով սուտ,որ ստիպում է հավատալ և երջանկանալ... դառը ճշմարտություն,որ ստիպում է լացել,տանջվել երկար,իսկ հետո անկեղծ ժպտալ...ժպտալ լիաթոք...
Փակել ականջներս,չլսել ոչինչ,փակել աչքերս,չտեսնել ոչ-ոքի,ընդհանրապես ոչինչ,փակել բերանս՝ իրար սեղմելով ցրտից ճաքճքած շրթունքներս,և այլևս չխոսել...
Թող ամեն ինչ գա ու գնա,միայն գա ու գնա,թող ամբողջ աշխարհը,ամբողջ իմ կյանքը պտտվի շուրջս...իսկ ես կանգնած դրսում,այս դատարկ տարածության մեջ,լուռ կանգնեմ հավերժ և չտեսնեմ ոչինչ...զգամ քամու շունչը,կամա՜ց-կամա՜ց խրվեմ ձյան մեջ ու այլևս չերևամ...կորչեմ սպիտակի մեջ և այս սառնության մեջ...