Բաղաձայն ես, բայց ունես հարուստ պապա կամ հարուստ սիրեկան' մասնակցիր մրցույթին և շահիր ուղևորություն դեպի ''հայկական շոու բիզնես'':
Երգիչ-երգչուհիները Հայաստանում բազմանում են ինչպես չինացիները, ինչպես ճտերը' ինկուբատորում: Լավ, երգում' երգում եք, փաստորեն բեմը քիչ էր ու ոմանք որոշեցին սկսել ազգային ժողովում երգել. այո, երգել, քանի որ այնտեղ հավաքված են մեր շոու բիզնեսի վառ ներկայացուցիչները, և երգելը միակ բանն է, ինչով զբաղվում են այնտեղ:
Երգչի կարգավիճակն այնքան հայտնի է դարձել, որ նույնիսկ մեր նախագահը կամ վարչապետը երբեմն նենց բաներ են ասում, որ ակամա ուզում ես հարցնել' ի՞նչ եք երգում:
Բա նախընտրական քարոզարշավնե՜րը: Այստեղ երևում է' ով, ով է. 2 կոպեկի համար մեր երգիչ-երգչուհիները քիչ ա մնում իրար ոտքի տակ փորեն, բայց առաջինը իրանք դուրս գան երգելու: Ստեղ են ասել' լավ ա քաղմասում էլ չեք երգում: Մի խոսքով ամոթ ա, ամոթ, ճաշալներս բարձրացնենք, երևի իրանք էլ կվերանան...
Հ.Գ. Երկիրս երկիր չի...