Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է բառացիորեն հետեւյալը. "Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաև 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր և կառավարելի մակարդակի պայմաններում: Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլոր երկրներին":
Աբսուրդ է, ժողովուրդ, իսկական աբսուրդի թատրոն: Ժողովուրդը դժգոհում է, որ օր օրի կյանքը դժվարանում է, միջոցները սուղ են դառնում, շատերը անելանելիությունից մտածում են երկիրը լքելու մասին, իսկ էս մարդիկ շարունակում են խոսել տնտեսական աճի, տեմպերի, ակտիվության մասին...