Երկար, հոգնեցուցիչ ու վայրի ճանապարհով մի մարդ է գնում շան հետ: Գնում է, գնում ու հոգնում, շունը՝ նույնպես: Հանկարծ նրանց առջև բացվում է օազիսը: Հիասքանչ դարպասներ, իսկ ցանկապատից այն կողմ՝երաժշտություն, ծաղիկներ,գետակի կարկաչուն, մի խոսքով՝ անդորր:
-Ի՞նչ է սա,-հարցնում է ճամփորդը դռնապանին:
-Սա դրախտն է, դու արդեն մահացել ես, կարող ես մտնել այստեղ և լիովին հանգստանալ:
-Իսկ այստեղ ջուր կա՞:
- Մաքուր շատրվաններ, զով լողավազաններ ինչքան ուզես:
-Իսկ ուտելիք տալի՞ս են:
-Ամեն ինչ, ինչ կցանկանաս:
-Բայց շունս ինձ հետ է:
-Ցավում եմ, պարոն, շան հետ չի կարելի ներս մտնել: Նրան պետք է այստեղ թողնես:
Ճամփորդը շարունակում է իր ճանապարհը: Որոշ ժամանակ անց նա հասնում է մի ագարակի: Դարպասների մոտ դարձյալ դռնապան էր նստած:
-Ես խմել եմ ուզում,- խնդրում է ճամփորդը:
-Ներս մտիր, բակում ջրհոր կա:
-Իսկ իմ շո՞ւնը:
- Ջրհորի մոտ ջրաման կտեսնես:
-Իսկ ուտելի՞ք:
- Կարող եմ քեզ ընթրիք հյուրասիրել:
-Իսկ շա՞նը:
- Ոսկոր կգտնվի:
-Սա ի՞նչ վայր է:
- Դրախտն է:
-Ինչպե՞ս թե: Այստեղից ոչ հեռու գտվող դռնապանն ինձ ասաց, որ դրախտն այնտեղ է:
-Նա սուտ է խոսում: Այնտեղ դժոխքն է:
-Ինչպե՞ս եք դա դրախտում հանդուրժում:
-Դա ուղղակի փորձություն է: Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց ընկերներին: