«Հիշողությունները հետապնդում են քեզ, նրանք քեզ հետ են, քո մեջ: Նոր տպավորությունները գալով քո հոգուց ինչ-որ բան դուրս չեն նետում Արքիմեդի ավազանի պես: Հոգին ավազան չէ. նա կարող է տանել ամեն ինչ, կարող է բյուրեղացնել այդ ամենն ու թաքցնել: Եվ դու այլևս նախկինը չես կարող լինել, դու քո բոլոր ունեցածի հետ արդեն ունես նաև այդ նորը, որից բաժանվել, որից հեռանալ այլևս չես կարող:
Ես էլ շատ եմ փորձել մոռանալ ինչ-որ դեմքեր, ինչ-որ դեպքեր: Երբեմն էլ, երբ շատ ուրախ եմ եղել, հանկարծ մտածել եմ հրճվանքով, թե արդեն մոռացել եմ, բայց հենց դրանով էլ հիշել եմ և միշտ մի բութ ցավ եմ զգացել կրծքումս, ինչ-որ տեղ»
Ա.Քալանթարյան՝ «Մարաթոն»