Արդյոք գիտեք…

Ճշմարիտ է այն խոսքը, թե մարդուս գլխավոր դատավորը յուր խիղճն է. նրանից արդար և ոչ մի դատաստան անող չի եղել ի սկզբանե անտի և չի էլ լինելու.
ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ
Շատ քչերը գիտեն,որ այսօր հայտնի մեծանուն ստեղծագործող Պերճ Պռոշյանի ծննդյան օրն է:
Այսօր'հունիսի 3-ին լրանում է նրա 176-ամյակը:
Նա մեզ թողել է հարուստ գրական ժառանգություն, և հայ գրականությունն անհնարին կլիներ պատկերացնել առանց այս հսկա հայրենասերի: Պռոշյանի գրչին են պատկանում հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»–ը, Լ. Տոլստոյի «Մանկություն և պատանեկություն»–ը և այլ գրողների ստեղծագործություններ: Նա երբեք չի հնանում,որովհետև այն թեմաները,որոնք արծարծվել են իր ստեղծագործություններում այսօր էլ շատ արդիական են և հրատապ:
Հենց այդ պատճառով էլ որոշեցի կատարել մի փոքրիկ սոցիալական հարցում ,հենց Պռոշյան փողոցում ,որպեսզի պարզեմ'արդյոք մեր համաքաղաքացիները գիտեն,թե ում անուն է կրում այդ փողոցը և առհասարակ ծանոթ են Պռոշյանին և նրա ստեղծագործություններին: Արդյունքները այնքան էլ գոհացնող չէին: Մեծահասակները հստակ խոսում էին նրա << Հացի խնդիր>> վեպի մասին(որի համար շնորհակալ ենք համազգային թատրոնին.վերջերս <> բեմադրվեց այնտեղ' Սոս Սարգսյանի գլխավորությամբ,ի դեպ բարձր մակրդակով): Իսկ երիտասարդների մի հոծ բազմություն փողոցը ասոցացնում էին <> հետ և շէին կարողանում հիշել գոնե մեկ ստեղածագործություն Պերճ Պռոշյանից:
Իհարկե այս ամենը ցավալի է: Աններելի մեղք է անտեսել և լուսանցքից դուրս թողնել քո ազգի անմահ գոհարներին:Չէ որ Պռոշյանի անունով Երևանում և ՀՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ ու փողոցներ, գյուղ Կոտայքի մարզում: 1948թ-ից Աշտարակում գործում է Պռոշյանի տուն-թանգարանը: