Մարդ արարածն տնքում է անհայտ մի կալանավորի նման
Մի օր երկնքի մովում գալարվող ծուխ էր կամաց չքացող անհուն կապույտից: Աչքերիս առջև է գալիս մի կին: Խոնավ շղարշով պարուրված աչքեր: Ահա ամենը, որ ես հիշում եմ: Եվ այդ օրը ամբոխի իրար հրմշտող թիկունքների մեջ տեսնելով ես նրան սոսկ մի ակնթարթ, օրագրումս մի հետք թողեցի նրա մասին: Աչքերի ցավից մուգ ակնոց դրի: Հենց այդ ժամանակ, սովորեցրի ինձ այնպես լաց լինել, որ արցունքներս ոչ ոք չտեսնի: Շոյվում եմ գովքից, կամ էլ զայրանում եմ: Որքան տխուր է, Երբ քեզ դու գիտես առավել քան լավ: Մարդ արարածն տնքում է անհայտ մի կալանավորի նման: Իմ հյուսիսային թափառումներով, հուզմունքից կարծես դողացող ձայնով երկար ու երկար ես երգում էի ու ալիքներն ավազ էին լվանում: Ինչպես խոր ճաքը ճերմակ լուսամփոփին կամ ճամփորդը՝քամուց դողացող, այդպես անանց հուշն հրաժեշտի: Տարին վազում է տարվա ետևից: Ձեռնոցս էի հանում և հանկարծ ձեռքս կարկամեց սրտիս վրայով մի հուշ գլորվեց: Կրծքիս խորքից աղմուկ է ելնում, որը տխուր է անգամ աշնանային հողմի ձայներից: Նոր տարին անցավ, կյանքս գնում է իր սովորական ճամփեքով: Ինչպես հայրենի գյուղ վերադառնալով հոգնած ճամփորդը, քնում է խաղաղ, այդպես թեթև ու անշշուկ ձմեռը գնում է: