
Այսօր չեմ ուզում անդրադառնալ քաղաքական ոչ մի իրադարձության: Նախ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օր է, ու կարծես թե, մեծ շուքով նշում են նաև Հայաստանում, համենայն դեպս Երևանի կենտրոնական հատվածներում մի շարք միջոցառուներ են անցկացվելու: Լավ է, գոնե բավականին հետաքրքիր ու հագեցած օր կլինի, համենայն դեպս այդ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն ունեցողների համար: Թքած, թե մի քանի հազար երեխաներ Հայաստանում սոված չեն, թքած, թե շատ երեխաներ իրենց ծնողներին միայն վիրտուալ են տեսել' նկարով, կամ լավագույն դեպքում տեսազանգի միջոցով, թքած, թե երկրում մթնոլորտը գաղջ չի, կարևորը Քիմը լավ լինի, դե մեր հանրահայտ Քիմ Քարդաշյանն էլի, ախար բալիկի է սպասում չէ: Քիմը կծննդաբերի ու այդ մասին մենք դեռ մեր լրատվականներում կանդրադառնանք ու կգրենք ամենայն մանրամասնությամբ, հարգելի ընթերցող ձեզ այս հարցում հուսախաբ չենք անի: Բայց այ սոված երեխաների մասին դժվար բան գրենք, ու նրանց մասին գրելով ոչինչ չես փոխի, մի միլիոն հոդված էլ գրես միևնույնն է անտարբերությունը հաղթող է դուրս գալու: Ուղղակի այսօր չգիտես ինչու մտքովս անցավ' տեսնես Քիմը ոնց է, Քիմը: