Տ. Ուրիխանյանի էջի վրա կա հետևյալ ուղերձը, որից մեջբերում եմ հետևյալը
«նա (Էդգար Բարսեղյանը) այսուհետ ամենուրեք կտեսնի իր և իր մերձավորների դիմապատկերները՝ մոնտաժված կիսամերկ մանեկենուհիների մարմինների վրա»։
Քանի որ, դրանից հետո, ինչ-որ ֆեյք, որն այս մի քանի օրը դոշ էր ճղում պատգամավորի համար տարբեր մեկնաբանություններում, տեղադրեց Էդգարին ու իրա կնոջը վիրավորող դեմոտիվատոր, իսկ գործին չառնչվող հարազատներին վիրավորող յուրաքանչյուր գրառում ես համարում ստորություն և անթասիբություն, ես ինձ բարոյական իրավունք եմ համարում ռեփորտ անել, բոլոր այն մարդկանց ու կիսամարդկանց հաշիվները, որոնք այս կամ այն կերպ առնչություն կունենան այդ վիրավորանքներին:
Տիգրան Ուրիխանյանին խորհուրդ եմ տալիս հեռացնել այդ բացահայտ սադրիչ գրառումը, որտեղից արված է մեջբերումը և շարունակել փորձել պաշտպանել իր արժանապատվությունը ՀՀ դատարանում: Կամ պատրատվել բացատրություն տալ ՀՀ Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովին:
Ընդհանրապես, որպես տեղեկատվական ոլորտի մասնագետ, պատրաստ եմ բացատրական աշխատանք տանել, սոցիալական ցանցերի յուրահատկություններին անծանոթ ցանկացած մարդու համար, ապագա սխալներից խուսափելու համար: Անվճար:
Հ.Գ. Զարմանալի են փորձերը այս ամեն ինչը քաղաքականացնել ու կուսակցականացնել:
Հ.Հ.Գ. Բոլոր սքրինշոթները պահպանված են:
Հ.Հ.Գ. Ամեն դեպքում համարում եմ, որ մի բուռ հայ ենք և հույսով եմ, որ այս տհաճ իրավիճակը խաղաղ կերպով կհանգուցալուծվի:
Հարգանքներով' Տիգրան Քոչարյան