Հայկական ռեփի, r'n'b,-ի հիփ-հոփի, ռեգիի ու էլեկտրոնային երաժշտության հայտնի ներկայացուցիչները՝ Ֆելոն, Միշոն, Ռոլանդը, Նարեկը և Սերժոն համախմբվել են ՛՛Մի քանի հոգի՛՛ անվանումով նախագծում: Վերջերս էլ նկարեցին իրենց առաջին տեսահոլովակը' «Ճանապարհ» երգի հիման վրա: ArmStar.am-ի հետ զրուցում DJ Սերժոն, ով նաև զբաղվում է խմբի երաժշտական մասով, պատմեց խմբի ստեղծման և գաղափարախոսության մասին:

«երևի նախանցած տարի նոյեմբերին ծնվեց խումբը: Ընկերներով հավաքվել էինք ստուդիայում և որոշեցինք մի երգ ձայնագրել, իսկ հետո հասկացանք, որ այդ մի երգn ինքը որպես նախագիծ ավելի հետաքրքիր կլինի, որովհետև ասելիքը շատ էր: Իսկ նախագծի «Մի քանի հոգի» անունը որոշեց Ֆելիքս Խաչատրյանը, ինչը ողջունվեց տղաների կողմից»,- նշեց Սերժոն:

Տղաներն ունեն արդեն մի քանի երգեր, սակայն առաջին տեսահոլովակը որոշեցին նկարահանել «Ճանապարհ?» երգի հիման վրա.«Սա մնացած մյուս երգերի պես էր ծնվել, պարզապես որոշեցինք, որ այս երգը պետք է տեսահոլովակ ունենա»: Երգի երաժշտության հեղիկանը Սերժոն է, իսկ տղաներից յուրաքանչյուրն իր հատվածի բառերն է գրել:

Սերժոյի խոսքերով նախագիծը ստեղծելիս այնպես էր որոշվել, որ տղաներից յուրաքանչյուրը պետք է հանդես գա իր ոճում, և դա է երաժշտական առումով խմբի իմաստը: Այս նախագիծը շարունակական բնույթ է կրելու, շուտով կնարահանվի ևս երկու տեսահոլովակ, և մեկ ամսից խումբը կունենա նաև իր առաջին ձայնասկավառակը.«Մենք հիմա պարզապես սպասում ենք մեր հինգերորդ ներկայացուցչին' Նարեկին, ով Ամերիկայում է, իսկ երբ վերադառնա, ավարտին կհասցնենք ձայնասկավառակի աշխատանքները»: Բայց այս ամենով չեն սահմանափակվի, կունենան նաև համերգներ ոչ միայն Երևանում, այլև Հայաստանից դուրս:

Սերժոյի կարծիքով հայկական շուկայում նման ոճի երաժշտության պահանջարկ կա.«Եթե նույնիսկ մենք անեինք ոչ կոմերցիոն նախագիծ, ապա մասնակիցներն այն մեխանիկորեն կոմերցիոն կդարձնեին: Իհարկե մի համերգ կազմակերպելով էլ, կարող եմ ասեմ, որ այսքան մարդկանց մի բեմում տեսնելու համար հանդիսատեսը կգա:Մենք ունենք երկրպագուների մեծ բանակ, ովքեր անհամբեր սպասում են նոր երգերի, անգամ գրում են, որ ուշանում ենք արդեն»,-նշեց Սերժոն:Իսկ հատուկ երկրպագուների և նրանց աշխատանքը գնահատողների համար խումբ ունի իր պաշտանական ֆեյսբուքյան էջը, այն այդպես էլ կոչվում է «Մի քանի հոգի», որտեղ կարելի է ծանոթանալ նրանց նոր գործերին:

Իսկ ArmStar.am-ի այն հարցին ու ՞ր տարավ վերջում նրանց ճանապարհը' Սերժոն պատասխանեց.« Դեռ տանում է և ինչպես մենք են ասում' «Թող տանի»:

Զրուցեց' Սիրանուշ Գրիգորյանը /ArmStar.am/