Կրքի վալսը

Աստղերն շողում են, ժամանակը վազում է, գիշերով անցնում է, ամենի շողի մեջ հուշերս խառնվում են: Հոգիներս երգում են' մեղեդիները խառնելով իրար: Հոգուտ դռներն եմ բացում, ու նրա խորքերում ծնվում, ցրում ենք մի գիշերվա խավար, մոմեր եմ վառել անհամար, ու կյանքս խառնել երազներիդ հետ: Անձրևի նման խելագար, քո երակների միջով եմ հոսում, ու լուսավորում քո հոգին: Քո հարբեցող շունչն եմ ես զգում, գրկելով քեզ սուզվում հոգուդ մեջ: Ես ուղարկում եմ քեզ համբույրներ կրակից, վայրի վարդերի: Ես տաքացնում եմ քեզ համբույրներով, երազանքի կրակով շոյում մարմինդ: Մեր սիրտը սկսում է արագ բաբախել, աստղերի շողերի հետ համատեղ: Կիրքը բարձրանում է ալիքների պես, ու ես տալիս եմ իմ սիրտը հավերժ: Մարմինս հիմա լցված է հույսով, ինչը ես կիսում եմ քեզ հետ: Սենյակում ամենուր մեր կրքի հոտն է, որը ստիպում է մեզ կարծես թռչել երկնքով, Էքստազի հասցնելով մեր լեզուն: Կրծքիդ վրա այրվում է սիրո կրակը, սիրտտ կարծես հրաբուխ է դառնում, ու շնչերով լողում ենք կրքից: Շարժում եմ մարմինդ անդադար հպումներով ու այդ հպումներն կարծես, վայրի պար են կազմակերպում: Հիշողությանս մեջ պահում եմ, բոլոր պահերն այս, պահում եմ մեր մոտ հայացքները, քո աչքերի խորքում գտնվող բիբերը և փայլերը, քո մարմնի ամեն սանտիմետրը: Մեր հուշերում մնալու են շարժումները, զգացմունքները: