Ինձ համար մայիսի 28-ը միշտ կապված կլինի Մովսես Գորգիսյանի հետ, երբ առաջին անգամ Ազատության հրապարակում նա պարզեց մեր եռագույնը:
Ճիշտն ասած, մի փոքր վախեցել էինք իրա համար, բայց նաև բոլորիս պարզ էր, որ գործընթացը սկսվել էր և անդառնալի է:
Մեր հարևանի տանը 80-րին շատ էին հավաքվում նախկին ԱՄԿ-ականները և խոսակցություններ տանում անկախ Հայաստանի, Արցախի ու Նախիջևանի վերադարձի մասին: Մի տեսակ անհավատալի և ռոմանտիկ էին թվում այս հավաքները, տարօրինակ էին լսվում կերուխումի ընթացքում հնչող ազգայնական երգերը:
"Անկախության գժեր"- ժպիտով, բայց ջերմությամբ,այդպես էին անվանում հարևանները հավաքի մասնակիցներին:
Անկախության գժերի երազանքը կատարվեց: Անկախության գժերը կռիվ էին տալիս Արցախում, և սովետական բանակի դեմ, և մի փոքր անց, ամբողջ քաղաքակիրթ արևմուտքի դեմ:
Տարիներ անցան, շատերը այսօր չկան, հարևանս ԱՄՆ-ում է, մի մասը պաշտոնների է: Երկրի վիճակը լավ չի: Ապագան մշուշոտ: Հուսալքությունը աստիճանաբար գլուխ է բարձրացնում:
Բայց: Բայց ես գիտեմ, որ գժերը դեռ կան: Նրանք մեր մեջ են: Մենք ենք:
- Մարդ առանց երազանքի, առանց նպատակի, անիմաստ մարդ է, խոտ, բույս,- այս բառերը , որ բազմիցս լսում էի հարևանի տան, տպավորվել են իմ հոգում հավիտյանս հավիտենից:
Ու ես գիտեմ, որ ավելի լավ է լինես, այս աշխարհի վերջին ռոմանտիկը, քան հաշվենկատ, սառու ու պռագմատիկ բույս:
Շնորհավոր բոլորիս տոնը, հայեր ջան: Աստված բոլորիս պահապան: