Թվիթեր սոցիալական ցանցում «հուղարկավորել» են հայտնի փոփ-երգչուհի Լեդի Գագային. սոցցանցում ակտուալ թեմաներից է դարձել "RIP Lady Gaga" խորագրով թեման:

Բոլորը հարցնում են՝ ո՞վ է մտածել նման կատակ անել և ընդհանրապես՝ Թվիթերն ինչո՞ւ է «հուղարկավորում» մարդկանց: Թեման քննարկվում է նաև երգչուհու պաշտոնական կայքում:

Երգչուհու երկրպագուները կատակում են՝ «Թվիթերն ավելի շատ մարդ է սպանում, քան' պատերազմները»:

Իրենք Թվիթերի օգտատերերը բացատրում են, որ RIP հապավումը, որը հետևյալ կերպ է բացվում՝ "rest in peace"- խաղաղությամբ հանգչիր, և "really inspiring person"- շատ ներշնչող կերպար:

Ընդ որում՝ "inspiring"-ը կարելի է փոխարինել "important"բառով, այդ դեպքում կստացվի շատ կարևոր կերպար:

Ի դեպ, ոչ այնքան վաղ անցյալում բլոգերները Մարգարետ Թեթչերին հուղարկավորելու փոխարեն «այն աշխարհ են ուղարկել» երգչուհի Շերին, ով, բարեբախտաբար, ողջ ու առողջ է:

Իսկ ավելի վաղ օգտատերերը գրել էին հումորիստ Էդդի Մերֆիի մահվան մասին:

Կից նյութն՝ այստեղ: