Անձրև:Նշանակում է' մենք տանն ենք, մենակ, մեր փոքրիկ երկրի վրա' խիտ ծածկված փափուկ ամպերով: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք խարույկի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ տարիներ առաջ, և կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա' կարող ենք հանգստանալ և հետո նորից ստուգել, թե ի՞նպիսինն է մեր…Անձրևը:
Անձրևը քո թաց մազերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի հատիկներ: Ուղղակի դրանք մեզ ամպերն են նվիրում, ուղղակի մենք թաց ենք, մեզ անձրևն է թրջել, տվել է մեզ իր թավշությունը: Մենք մենակ ենք անձրևի պատի հետևում: Ինչ հարմարավետ է մեր թաց Երկրի վրա: Անձրևը, մեր բարի երկրային Անձրևը:
Եթե Երկրի վրա անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է գալիս: Անձրև: Անձրև: Դու հարցնում ես' ի՞նչի համար եմ ես սիրում անձրևը: Անձրևն այն է, երբ մենք երկուսով ենք: Մենք հարկադրված չենք հյուր գնալ, և ոչ ոք մեզ հյուր չի գա, քանզի... Անձրև է:
Անձրև է, և մեզ ոչ ոք չի խանգարում համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհարաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև.. Անձրև է:
Անձրևը միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներին է' սև, երկրային, նարնջագույն. երկնքում նույն Արևն է: Իսկ Անձրևը միայն մեր մոտ է լինում, մեր Երկրի վրա:
Տաք Անձրև:
Քեզ համար լավ է մեր մոտ, դու չե՞ս թռչի, չէ՞:
Հարմար ու հեշտ է ապրել Երկրի վրա:
Ճիշտ է, չէ՞:Դու տխրում ես: Քեզ պատմել են, որ անձրևները Երկրի վրա տարբեր են լինում. Լինում են կապարե, լինում են ամպից' սնկի նման:Այո, դա ճիշտ է, այդպես լինում է…Իսկ դու մի՜ հավատա, մի՜ հավատա, սիրելիս, մի՜ հիշիր, մի՜ պատմիր այդ մասին քո տանը...
...Իսկ երբ դու ետ կգաս ինձ մոտ արդեն ընդմիշտ, խոստանում եմ' ամեն ինչ այլ կերպ կլինի:Երդվում եմ' մեր մոտ դա չի կրկնվի, իսկ ես քեզ համար կպատրաստեմ արևի երկար շողեր' թափանցիկ ամպերի ժանյակի միջով անցնող, և դրանց մեջ կկոտորակեմ բյուրեղապակյա միլիոնավոր կաթիլներ: ...Սլացի~ր ինձ մոտ:
Հ.գ. <>:
Թվում է' հասարակ տառերի շարան, իսկ իրականում ինչքան արև եմ գտնում ամեն տառ ու բառի տակ: Զարմանում եմ' ինչպես կարելի է այսքան պարզ ու բարդ լինել միաժամանակ: Իսկ այ մի օր ես էլ էսպե՜ս գրել կսովորեմ....
....հաստատ կսովորեմ: