Մի օր Միքելանջելոյի աշակերտները նրան տեսնում են իր վերջին աշխատանքի կողքին' արտասվելիս:

«Ուսուցիչ, ինչու եք լացում»,- հարցնում են նրանք:
«Ես չեմ կարողանում գտնել որևէ թերություն իմ աշխատանքում», – պատասխանում է նա: «Բայց չէ՞ որ դա շատ լավ է», – զարմանում են աշակերտներնը:
«Դուք ոչինչ չեք հասկանում: Եթե ես աշխատանքումս թերություն չեմ գտնում, դա նշանակում է, որ իմ տաղանդն անկում է ապրում», – ասում է Միքելանջելոն:
Կարճ ժամանակ անց նա թողնում է քանդակագործությունը և սկսում երգիծական երգեր գրել:

Հ.գ. Ահա թե ինչու եմ ես սիրում սխալներս: