Ինձ մեկ-մեկ թվում ա, որ մեր ժողովուրդը իրականում արժանի ա սերժիկ սարգսյանին, ավելին նրանից վատին էլ ա արժանի, որովհետև մեր ժողովրդի "խոհեմությունն" ու "հանդուրժողականությունը" երբեմն հասնում ա աբսուրդի ու անմեղսուանկության աստիճանի:
Եթե հանկարծ որևէ եվրոպական երկրում, կամ ինչու ենք հեռու գնում, թեկուզ մեր հարևան Վրաստանում, եթե պարզվեր, որ իշխանությունը 1,5 ամիս առաջ առանց ժողովրդին տեղյակ պահելու, ավելին ամենաբարձր մակարդակով ժողովրդին անամոթաբար խաբելով մի քանի տասնյակ տոկոսով կնքել են մի պայմանագիր, որի համաձայն գազի գինը մի քանի տասնյակ տոկոսով բարձրացել է ապա դա բավարար կլիներ, որ երկրում սկսվեր բողոքի այնպիսի լայնածավալ միջոցառումներ և բախումներ, իրավապահների հետ, որոնք ուղղակի կարող էին հանգեցնել տվյալ երկրում կառավարության փոփոխությանը, բայց մեր երկրում բոլորը աղոթած էշի պես գլուխները կախեցին ու համակերպվեցին:
Տեղին ա մեր ժողովրդին, որ նախագահի պաշտոնում հանդուրժում են սերժ սարգսյանի նման մի ստախոսի ու խաբեբայի, որը գազի գնի թանկացումից ընդամենը 14 օր առաջ "պատասխանատու" լրատվամիջոցների ու նույնքան "պատասխանատու" լրագրողների հետ անցկացված փակ մամուլի ասուլիսից ժամանակ պատասխանել էր, որ գազի գնի թանկացման մասին լուրը սուտ ա հերյուրանք:
Եթե կա մեկը, որ այնքան միամիտ ա որ կարծում ա, որ սերժ սարգսյանը գազի գնի թանկացման մասին պայմանագրի կնքումից 14 օր առաջ չգիտեր որ գազի գինը բարձրանալու ա առաջարկում եմ գլուխը տա պատին պատն էլ գլխին:
սերժ սարգսյանը հանրությանը ստորաբար խաբել է և լավ էլ արել է, որովհետև մեր հասարակությունը արդեն 6 տարուց ավել է հանդուրժում է նրա բոլոր ապօրինությունները ու սերժն էլ հասկացել է, որ իրեն ամեն ինչ թույլատրված է և անցանկալի հետևանքներ ոչ մի պարագայում չեն առաջանա:
Ուշքի արի ժողովուրդ, մինչև երբ ես հանդուրժելու աղոթած էշի կարգավիճակդ?????