Սենյակս...իմ դատարկ սենյակը,այս չորս սպիտակ պատերը,կիսամութ լքված սենյակը...
Մենախոսություն.
Տուկ...Տուկ:
-Սենյակ,ե՛ս նորից եկա:Գիտես ինչու եմ եկել,եկել եմ քեզ մոտ արցունք թափելու:Մեկ շաբաթ է ինչ չէի այցելում քեզ մոտ:Կարոտել էի քեզ հետ անցկացրաց օրերը: Դու դատարկ ես,բայց լիքը...դու դատարկ ես նյութապես,բայց լիքն ես սովորական կողակցիցս նույնիսկ:
Սիրում եմ նստել քո անկյունում,կարծես բռնում ես ինձ քո փեռքերով,ինձ քո գրկում եմ զգում...Այո՛,դու սովորական մութ ու դատարկ սենյակ ես,բայց իմ ընկերն ես,դու ինձ ճանաչում ես,միայն դու իրականում գիտես,թե ով եմ ես:
Բարեկամս,ամեն նոր լույս բացվելուն պես,ես փորձում եմ կյանքին թեթև նայել,լինել անտարբեր այն մարդկանց հանդեպ,որոնց ամենօրյա խոսակցության հիմքը ես եմ միայն...
Լսի՛ր,երբեմն ինքս ինձ հարցնում և ծիծաղում եմ,թե նրանք ինչպես են կարողանում այդքան ակտիվորեն բանբասել այն դեպքում,երբ նույնիսկ չգիտեն,թե ես սովորաբար ինչ եմ նախընտրում խմել՝ ջու՞ր թե՞ հյութ:
Այս նախադասությունը լսողը երևի չէր էլ հասկանա,թե ինչ եմ խոսում ես...ոոո՜ չ,դա ուղղակի պատկերավոր արտահայտություն էր՝ փոխաբերություն:
Գիտես,հիմա օրեցօր բոլորը ձգտում են գեղեցկացնել և շքեղացնել իրենց սենյակը,գունավորել տարբեր զանազանություններով:
Ոչ,ես քեզ չեմ շքեղացնի,դու ինձ հենց այսպես ես դուր գալիս,դու այսպես քո բնական տեսքն ունես,դու այսպես իմ սենյակն ես...Ա՜ խ բարեկամ...
Լավ գնամ խաղալու իմ դերը...հաջողություն...

Երբեմն մտածում եմ,որ կգա մի օր,կբացվի մի առավոտ,երբ կբացեմ աչքերս և կհարցնեմ ինձ՝ ո՞ վ եմ ես,ի՞նչ է կատարվում շուրջս,ովքե՞ր են շուրջս թափառում...
Վախենում եմ այդ առավոտից,քանի որ այդ հարցերի պատասխանները չեմ կարող տալ:
Երբեմն էլ մտածում եմ,որ կգա մի օր,երբ այլևս չեմ կարողանա գրել,որ չեմ կարողանա լեզու գտնել այս կամակոր գրիչիս հետ,չեմ կարողանա նրան ինձ ենթարկել...
Վախենում եմ գա մի օր,երբ չեմ կարողանա գլխումս կուտակված մտքերով լցնեմ այս դատարկ թղթերը,երբ նրանք լքված ինձ սպասելուց լինեն,իսկ ես...ես անզորի նման չկարողանամ բավարարեմ նրանց,ասես չկարողանամ ջուր տալ նրան,ով սրտատրոփ երկար սպասում էր գեթ մի կաթիլի,ում ջրազրկումից չորացած շրթունքները ուզում են խոնավանալ մի պահ...
Ա՜ խ,մի՞թե կբացվեն այդ առավոտները,մի՞թե մի օր կմոխրանա շուրջս եղած ամեն ինչ,մի՞թե կվերանան շրջապատիս ստվերները,մի՞թե կգա մի օր,երբ կատարյալ լռություն կտիրի շուրջս,կլսվի միայն իմ շունչը:
Վախենում եմ,որ կգա մի պահ,որ չեմ կարողանա ավարտել նախադասություններս,որոնք սկսել եմ...

ՀԳ. Նյութի բովանդակությունը միայն ուղիղ իմաստով չէ: