Հետաքրքիր մտքեր...Մի կողմից յու թուբով Տաշիր 2013 երաժշտությունն եմ լսում, ու մյուս կողմից մի այլ գործ անում...ու հաճախ եմ ընկնում խորը մտքերի մեջ... Որքան՜՜՜ տաղանդ ունենք հայերս սփռված աշխարհով...Որքան՜՜ հայերի ֆինանսական հարստություն կա արտաշխարհում, իսկ Հայաստանում, համեմատած շատ քիչ... համարյա արյունաքամ վիճակ.....

.Մոսկվայի այս կապիտալիստական մշակույթը հիշեցնում է թագավորական ժամանակների քաղքենի մասան, արտակարգ հարուստ, ու կուլտուրական, գոնե արտաքինով...

Հիշեցրեց ինձ իննիսունի սկզբներին, երբ, մի քանի անգամ Մոսկվա էի գնացել, քանի որ ներկայացնում էի Ռուսաստանի Կուլտուրայի Մինիստրությունը , որպես իրավաբան, ԱՄՆում, մշակույթյային ջազի համերգային ծրագրերի առնչությամբ...էվ, Կուլտուրայի Մինիստրը Ռուսաստանի Բաքվի Հայ էր, Սուրեն Շահումյան...ու իրոք, այնքան հարգված էին հայեր, Ռուսաստան, ամենուր...

Հիշում եմ մի օր, Արմեն Ջիգարխանյանը ինձ ինչ որ մի տեղ էր տանում,Մոսկվա, իր ավտոյով, ու ճանապարհին իր ավտոմեքենայի անիվը պայթեց...մի քանի ավտոներ կանգնեցին օգնելու համար, ու անմիջապես երբ նկատեցին Արմենին, իսկույն ճանաչեցին, ու մեզ շտապ հասցրեցին ուր որ գնում էինք ու իրենք ավտոմեքենան տարան շինելու...Երկնքի չափ էին սիրում Արմենին....

Ու հիմա նայում եմ այս Տաշիրի կուլտուրան, ու շատ բան չի փոխվել...պարզապես, ԵՍ ԵՄ ԱՎԵԼԻ ՏԽՐԵԼ, ՉԳԻՏԵՄ ՏԱՐԻՔԻՑ, ԹԵ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ....

Մտածում եմ, այս որքաաան ՜՜՝տաղանդի, մարդկային ուժի հարստություն ենք տվել, Ռուսաստանին ու ամենին, ու հավերժ տվել, աշխարհին, ու համեմտաբար, բոլորից , ՈՉԻՆՉ ԵՆՔ ՍՏԱՑԵԼ ՓՈԽԱՐԵՆ....

Մնացել ենք անապահով, անարժանավայել կենցաղային պայմաններում, Հայաստան, ու մտածում եմ, ԻՆՉ՞ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆՔ, ՄԵՆՔ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐՍ, ՄԵՐ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԵՐԲ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆՆ Է ԿԱՆԳՆԱԾ....

Ում՞ մեղադրեմ, եթե ոչ մեր պապ ու տատերին, մեր նախնիներին որ ՄԻԱՅՆ ՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻՆ, ՏՎԵԼ ԵՆ ՈՒ ՏՎԵԼ... լինելով այդքան ՄԱՐԴԱՍԵՐ, ԽԱՂԱՂԱՍԵՐ ՈՒ ԱՌԱՏԱՁԵՌՆ...

Այո, դառնացած եմ ես աշխարհից, որ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ մի կտոր երկինքը անգամ շատ են տեսնում, Ղարաբաղ են պահանջում, մի փաստացի պատմական ողբերգություն, Եղեռն չեն ճանաչում...Ստոր մարդութուն է չորս կողմ...Ու դա պետք է մենք, ՀԱՅԵՐՍ ՀԱՍԿԱՆԱՆՔ.....

ԱՅԼԵՎՍ լավություն անել չկա։ Բաքուն կառուցեցինք, Թիվլիսը, Ռուսաստանի ռազմական տեխնիկան զարգացրեցինք...էլ որն՞ ասեմ...Ինչ՞ ստացանք այս ամենի դիմաց....Ու տակավին շարունակում ենք օտարասիրությունից մոռանալ Հայաստանը, որտեղ որ այս համերգները պետք է տեղի ունենային, ու փոխանակ մեր տաղանդները ու դրամները շռայլել Ռուսաստաններում, Եվրոպայում ու ԱՄՆում ....Սա ինչ՞ ազգային հիվանդություն է.....

Խելքի եկեք, ժողովուրդ...Նախքան օտարի դաշտը ջրելը, նախքան օտարին այդքաաան՜՜՜ սիրելը ու նվիրվելը....նախ ՀԱՐԳԵՑԵՔ ԴՈՒՔ ՁԵԶ, ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՈՒ ՄԻՄԻՅԱՆՑ....Միթե՞ այդքան դժվար է այս ամենը տեսնելը ու հասկանալը...