ՆԱ իմ գոյության անբաժանելի մասնիկն է ...
ՆԱ իմ մեջ է ...
ՆԱ ներկա է միշտ՝ ամեն տեղ է ու ամենուր ...
ՆԱ երբեք իմ կյանքում չի՛ եղել ու չի՛ կարող լինել ԲԱՑԱԿԱ ...
ՆԱ անցյա՛լ չէ ...
ՆԱ իմ «ներկան» է ու իմ դեռ երազելի «ապագան» ...

Սերն երբեք չի մեռնում, այն ԱՊՐՈՒՄ է հավերժ և ապրում է հենց ԱՊՐՈՒՄՆԵՐԻՍ մեջ ...
- Ամեն վայրկյան՝ անկախ իմ կամքից, այն ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ ստանալով լցվում է աչքերս՝ վերածվում ԱՐՑՈՒՆՔԻ ու թրջում խելառ թարթիչներս...
- Ամեն վայրկյան՝ անկախ իմ ցանկությունից, վերածվելով ԿԱՐՈՏԻ, շղթայում է հոգիս ու կրծոտում սիրտս ...
- Ամեն վայրկյան հիշեցնելով ինձ իր գոյության մասին՝ հիշեցնում է ինձ իմ կենդանության մասին, և հակառակ իմ կամքին՝ ստիպում ԱՊՐԵԼ ...
Սակայն, ամեն անգամ փորձում եմ փախչել, հեռանալ, գնալ հեռու, բայց պարզվում է այն, որ ես շարունակ փախչում եմ ինքս ինձանից ...

Կարող եմ անտեսելով փախչել միայն ՆՐԱ ֆիզիկական գոյությունից, սակայն ո՛չ ՆՐԱ սիրուց ու անունից, այն ԱՆՈՒՆԻՑ, որը վերակենդանացնում է ինձ ...

- Անուն, որը խոնավությամբ է փորագրված սրտիս վրա ...
- Անուն, որը միայն արցունք է պարգևում ինձ և ուր էլ որ փախչեմ, միևնույնն է՝ գալիս է ինձ հետ, գալիս է հեռվից, գալիս աննկատ ու որպես փաստ՝ որտեղ ես, այնտեղ էլ ինձ հետ ՆԱ ...
ՆԱ ապրելով իմ մեջ՝ մեկ ճեղքում է լույսը և մեկ էլ խավարն ու գիտակցաբար փռվում է ճամփիս ...
- Անուն, որը ՀՄՈՒՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ է և իր ճշգրիտ հարվածներով սևեռված է սրտիս վրա, մտքի՛ս ...
- Անուն, որն իր հնչյունների մեջ պարունակում է ԿԱՐՈՏԻ նոտաներ և այդ նոտաների միջոցով էլ հայացքներիս ու աչքերիս մեջ թողել ու թողնում է ամենածանր ու մեծ ԳԻՆԸ՝ ԿԱՐՈՏԻ ԳԻՆԸ, որն ես սիրով ու անտրտունջ վճարել ու շարունակում եմ դեռ վճարել ...
Երբ անմեղ ես՝ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳԻՆԸ ծանր է ...
Ծանր է, սակայն՝ ԿԱՐԵԼԻ ու ՊԱՏՎԱԲԵՐ ...

- - - ՊԵ՛ՏՔ Է ՀԱՏՈՒՑԵԼ, ԵՐԲ ԱՆՄԵՂՈՐԵՆ ԳԻՏԵՍ ՍԻՐԵԼ ...
- - - ՊԵ՛ՏՔ Է ՍՊԱՍԵԼ, ԱՆԳԱՄ, ԵԹԵ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԴ ԷԼ ՓՈՐՁԵՆ ՔԵԶ ԼՔԵԼ