«Վերևներում գործ չեն անում»։ Սուտ ա։ Լավ էլ անում են։ Մարդիկ նստել կարգին մեխանիզմ են մշակել ու տեղը տեղին կիրառում են աջուձախ։ Ամեն ղալաթ անելուց մեջտեղ են բերում բազմակի օգտագործման համար նախատեսված պայքարիստներին, որոնք ակտիվորեն վխտում են ֆեյսբուքում ու սկսում են անիմաստ իվենթներ կազմակերպել, լայքում են, քոմենթում են, հրավիրում են, հակակրանք են առաջացնում ոնց կարան։ Կարճ ասած' ամեն ինչ անում են, որ հանկարծ ինչ որ մեկի մտքով չանցնի ասի' ժողովուրդ, եկեք գազի վարձը չմուծենք, դեմը առնվազն չորս ամիս տաք եղանակ ա, գրողի ձեռը, թող անջատեն. չորս ամիս հո չե՞ն ձգելու առանց փող։ Թեչէ նստել ֆեյսբուքում քլիկ եք անում, գաղջ մթնոլորտ եք ստեղծում, որ ի՞նչ անեք։ Մի շաբաթ ա չեն կողմնորոշվում' Ռուսաստանի դեսպանատան դեմքին ա պետք թռնե՞լ, Հայռուսգազարդի՞, թե՞ կառավարության։ Կազմակերպեք' թող մարդիկ չվճարեն վարձերը, պոպ-կոռն առեք ու հանգիստ նստեք վայելեք, թե ով ում դեմքին ա թռնում։