
Շտապել պետք չէ: Ուղղակի նայիր, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունենում բնության մեջ: Կյանքը երբեք չի ընդհատվում, այն, ինչ պետք է տեղի ունենա, անպայման տեղի է ունենում իր ժամանակին և անկախ ամեն բանից: Ձմռանը ձյուն է ամենուր, և թվում է, որ այն միշտ կմնա: Ժամանակ կանցնի ու այդ ձյան հետ անցյալ տարվանը կանհետանա և նոր, թարմ խոտ կաճի: Հողի մեջ թաքնված ծաղիկների սոխուկներն արտաքուստ չեն երևում, բայց չի նշանակում, որ չկան: Տաք եղանակի գալու հետ նրանք էլ են աճում, բացվում: Երբ հասկանում ես, որ քո կյանքն էլ է բնության նման, բնության մի մասնիկ' դադարում ես շտապել: Ամեն ինչի ավելի խաղաղ ես նայում և դեպքերը միմյանց հաջորդում են բնական հունով: Դու ապրում ես: Դու ամեն բան կհասցնես: Չէ՞ որ բոլոր ծաղիկներն էլ բացվում են, սկզբում ձնծաղիկները, հետո նարգիզները, կակաչները: Եվ ոչ ոք չի մտածում, որ կակաչն ուշացել է, քանի որ ձնծաղիկն ավելի վաղ բացվեց: