Նարեկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արդեն մի քանի օր գտնվում եմ Հոլանդիայում: Երեկ ակումբներից մեկում պոռնո ֆիլմ էր ցուցադրվում: Նման ֆիմեր դիտելու սեր չունեմ, բայց գլխավոր դերակատարի հայկական արտաքին ունենալը ստիպեց, որ ուշադրությամբ դիտեմ: Վերջում, երբ դերակատերների անուններ էի կարդում, նկատեցի Անժելա Սարգսյան անունը: Շատ ամաչեցի, որ հայ կինը կարող է նման վարքագիծ ունենալ»:

Ի պատասխան այս գրառմանը՝ Դերենիկ Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Չեմ հասկանում՝ սրանք երկի՞ր են կառավարում, թե՞ օյինբազությամբ են զբաղված, էլի դիմել են Անժելա Սարգսյանի օգնությանը եւ էդ աղջկա բարեմասնություններով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել: Ձեզ ի՞նչ, թե ինչ է անում կամ արդյո՞ք անում է: Տարածողը ֆեյսը բացել է մայիսի 2-ին, 36 ընկեր ունի եւ ընդամենը մեկ post ունի արած, որն էլ վերաբերում է Անժելային: Ու տարօրինակ պատահականությամբ, շատ օպերատիվ, էդ փոստը վերցրել ու տարածում են լրատվական կայքերը»:

Այսօր մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Նարեկ Մինասյանին, տեղեկություն էին տարածել, թե իբր դերասանուհի Անժելա Սարգսյանը Հոլանդիայում նկարահանվել է պոռնոֆիլմում: Finance.am-ը փորձեց կապ հաստատել օգտատիրոջ հետ, սակայն վերջինս արդեն փակել էր իր էջը սոցիալական ցանցում: Այս ամենից կարելի է ենթադրել, որ տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը, եւ օգտարերը խուսափել է հնարավոր պատասխանատվությունից: