Դեռ մինչև վերջերս շատերն աստվածացնում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, ազգային փրկության տեսլականը կապում նրան, նրա միջոցով ցանկանում իրագործել իշխանափոխությունը մեր երկրում... Հիմա հարձակման են անցել, հայհոյում են, իբր վերլուծական հոդվածներ են գրում, մեղադրում, կապում գործող իշխանությունների հետ և այլն... Բարեկամներս, մի կողմնորոշում ունեցեք, մի նալի խփեք: Այո, քաղաքականությունը հին մասնագիտության անունով է բնութագրվում, բայց դա չի նշանակում, թե բոլոր պ...-երը պիտի իրավունք ունենան խոսելու քաղաքականության մասին: Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել է իր ընտրությունը, անկախ հանրապետություն ստեղծած պատմական անհատականությունը ցանկացել է մնալ չպարտված, ցանկացել է հեռանալ քաղաքականությունից: Դա նրա իրավունքն է, նրա որոշումը, որը պետք է հարգել: Պետք չէ կաշիներ փոխել, մի բակից մյուսը թռչել: Ընդունեք կատարված փաստը և սևեռվեք նոր իրողությունների վրա: Քաղաքականությոթւնը չի ընդունում նույն գետը երկրորդ անգամ անցնելու փիլիսոփայությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը դա հասկացել է: Հետևաբար, եկեք մտածենք այսօրվա և վաղվա մասին և այն մասին, որպեսզի հրապարակ գան նոր սերնդի գործիչները... Հիշողության վերակենդանացմամբ առաջ չեն գնում...