Էն որ մեր կառավարությունը ապաշնորհ է,դրանում երկրորդ կասկած չկա,էն որ մինչև հիմա չի կարողացել իրանական գազամուղի շահագործման հարցերը լուծել,որի հետևանքով Հայ-ռուս գազարդը դարձել է մոնոպոլ ու փորձանք մեր ժողովրդի գլխին,դա էլ միաշան է,երկրորդ կարծիք լինել չի կարող:Ինչպես և ոչ մի հարց լուծել չի կարողացել ու առայժմ իմիտացիաներով ու շոուներով է զբաղված իրական գործ անելու փոխարեն ,դա էլ է միանշանակ է,,բայց որ պուտինյան չեկիստները մեր երկրի վրա ճնշում են գործադրում,ուզում են ծնկի բերել իրենց առաջ,դա էլ պարզից պարզ է:Բայց որ << ընդիմադիր >> որոշ շրջանակներ քննադատությունը ուղղել են միայն կառավարության վրա ու անտեսում են պուտինյան ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները,ինձ համար անհասկանալի է մնում: Ինչ է, չեն հասկանում,թե հասկանում են,բայց հիմա իրենց կարիեռայի համար նման մոտեցումը նպատակահարմար չէ ,ռուս պապայի բարեհաճությունը կկորցնեն,կամ էլ նրա կողմից գործադրվող ճնշումները կօգտագործեն իրենց նպատակների համար:Հետևություն կարելի է անել,եթե չեն հասկանում,այն ինչ տեսանելի է,անգամ դպրոցահասակ երեխային,ուրեմն քաղաքականությունը իրենց տեղը չի,իսկ եթե հասկանում են,բայց իրենց ռետինի խողովակի տեղ են դնում,դա արդեն խոսում է ոչ այնքան մաքուր ու ազնիվ նպատակների մասին:Չի կարող հայրենասեր մարդը իր երկրի պետականությանը,ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չտեսնել,կամ անտեսել,ելնելով զուտ նպատակահարմարությունից,կամ ամեն գնով իշխանության գալու մոլուցքից: