Այն, որ < Տաշիր 2013 > մրցանակաբաշխության շուրջ բազմաթիվ քննարկումներ են ընթանում, որևէ մեկին չի զարմացնում: Չի զարմացնում նաև այն, որ կան տարբեր տեսակետներ, այդ թվում' մրցանակակիրների վերաբերյալ: Սակայն ցավալի ու տարօրինակ են ոմանց էժանագին փորձերը' քաղաքական աստառներ փնտրել մրցանակաբաշխության ներքո: Դրանք զուր փորձեր են, քանի որ այդպիսիք ուղղակի չկան ու չեն կարող լինել: Իսկ առանձին քաղաքական գործիչների հետ Կարապետյանների հարաբերությունների հարցերով անհանգստացնողներին ուզում ենք հանգստացնել (կամ գուցե հիասթափեցնել). Կարեն և Սամվել Կարապետյանները բոլորի հետ ունեն բնականոն, մարդկային հարաբերություններ: Իսկ հատուկ դժվար հասկացողների համար մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ բոլոր մրցանակակիրներն ընտրվել են բացառապես առցանց քվեարկության արդյունքում, այլ ոչ թե կազմակերպիչների ցանկությամբ կամ որոշմամբ: Ի դեպ, վատ չէր լինի, եթե տարաբնույթ մեկնաբանությունների սիրահարները ուշադիր լինեին մրցանակաբաշխության ժամանակ, երբ քանիցս հայտարարվել է նշյալի, ինչպես նաև այն մասին, որ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակներով:
Հատված Աշոտ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումից:
< Տաշիր > բարեգործական հիմնադրամի տնօրեն