Մի այրի կին ունենում է հինգ այծ եվ ամեն օր, նրանց կաթը կթելուց հետո, կաթին ջուր է խառնում եվ վաճառում է հարեվաններին: Մի անգամ տղան հարցնում է նրան, թե ինչու է կաթին ջուր խառնում: Մայրը պատասխանում է. -Տղաս, կաթին ջուր եմ խառնում, որ շատ լինի եվ նրա վաճառքից առաջացած գումարով հաց առնենք, որ սովամահ չլինենք...Բայց մի օր, երբ տղան այծերին տանում է արածացնելու, ուժեղ քամի է բարձրանում եվ այծերին քշում է ջուրը: Տղան ձեռնունայն վերադառնում է տուն եվ ասում է մորը. - Մայրիկ, այն մի կուժ ջուրը, որ դու ամեն անգամ ավելացնում էիր կաթին ու վաճառում մեր հարևաններին, դարձավ հեղեղ ու քշեց մեր այծերին գետը...