
ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ինչ վերաբերվում է «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգիչ-երգչուհու ընտրությանը, ապա Շուշան Պետրոսյանը համաձայն չէ։ Նշենք, որ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթեց Սիրուշոն, իսկ «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը: «Ընտրության հետ ես համաձայն չեմ։ Կարծում եմ, որ Լիլիթ Հովհաննիսյանն ամբողջ տարին այնքան լավ էր աշխատել, անկախ նրանից, ես ընդունում եմ, թե չեմ ընդունում, իսկ Քրիստինե Պեպելյանը այնքան հրաշալի մենահամերգներ է ունեցել։ Ես կարծում եմ, որ մի երգով տարվա լավագույն երգիչ չեն դառնում, նույնիսկ եթե այդ երգը շատ սիրեն։ Կարծում եմ, որ մտերիմ, հեռու, այդ բաներից պետք է ազատվել։ Կամ մրցույթներ մի արեք, կամ արեք ձեր տանը, ընտանիքի անդամներով, ընկերներով իրար գովեք, տենց չեն անում, սիրուն չի դա, սխալ ընտրություն էր»,- նշեց երգչուհին։
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ' ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Սիրելի Շուշան, լավ մտքեր ես ասում, իսկապես' արհեստավարժին վայել մտքեր: Հիմա, որպես ԱԺ արվեստագետ պատգամավոր և ՀՀ նախագահի հետ հաճախ սուրճ խմող անձ, չե"ս կարող քո կուսակցության ղեկավարին և երկրի ղեկավարին ասել, որ իր անվամբ մրցանակաբաշխության ,,Արվեստ,, անվանակարգում էլ են այդպես վարվել, արհամարհել մեծ ու լավ ստեղծագործությունը և բավարարվել պատեհապաշտությամբ...Իհարկե, ես Լիլիթ Հովհաննիսյանը կամ Քրիստինե Պեպելյանը չեմ, բայց մարդ եմ, արվեստագետ, հույս ունեմ, որ այս մասին կասես երկրի նախագահին...