ինչ որ չպատմեն հանուն շպարի,
բամբասանքները կշարունակեն,
համբույրն ամեն ինչ կհուշի նրանց,
եւ չի դադարի, եւ կպարծենա,

որ թագավոր է երազով անցել,
մտքին ու խղճին անգամ վազանցել,
դրա համար էլ իրականության
եւ իր պարտության լուսանցքը թաց է,

դուռն էլ կիսաբաց, որի փեղկերն են
կողպման ամոթից կարմիր մնացել...
Նա, ում անունը սեր է մոլեգին,
պարզ հասկացվում է, որ շատ է լացել:

© Մայիսի 20, 2013 թ., Լոս Անջելեսից: