Էն, որ «Եվրատեսիլը» շուտվանից արդեն երգի մրցույթ չէ, հայտնի փաստ է։ Այն պահից սկսած, հենց էտ մրցույթին սկսեցին մասնակցել Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածաշրջանի երկրները, «եվրատեսիլի» քաղաքական բաղկացուցիչը ավելի մեծ կարևորություն ստացավ, քան երգն ու երաժշտությունը։ Ւսկ հիմա դա անգամ քաղաքականություն չէ։ Բիզնես է, հղփացածություն և ստորություն է, անհասկանալի բարքերի քարոզ է։ Մի խոսքով, ամեն ինչ է, բայց հաստատ երգի մրցույթ չէ։ Այստեղ այլևս այլ կանոններ են գործում։ Դրա համար էլ Ադրբեջանը այդքան «լավ» ցուցանիշներ է ունենում։ Կաշառել գիտեն։ Թշնամու դեմ թշնամություն անել գիտեն։ Եվ թքած ունեն, թե սաղ աշխարհով մեկ խայտառակ չեն լինում։ Փողը էտ բերաններն էլ կփակի...

Կից նյութն՝ այստեղ: