Փառք Աստծո, որ Եվրոտեսիլը չհաղթեցինք…

Պատկերացնում ե՞ք ինչ կլիներ եթե Հայաստանը հաղթեր Եվրոտեսիլի մրցույթը: Ես կարճ ասեմ դուք երկար հասկացեք:
Նախ, էն մի երկու տները Երևանի կենտրոնում, որ Եվրոդատարանի կամ մի այլ միջոցով մի կերպ հաջողվել էր պահպանել, անմիջապես գերակա շահի տակ կքանդվեր Ադրբեջանի օրինակով, երկրորդը էս իշխանությունը մի կոպեկ իրենց սեփական գրպանից «պետ բյուջե» կոչեցյալից չէր ծախսի այլ մեր կաշվից էր դուրս գալու, հետո էլ մեզանից գողացած փողերը նույնպես կափսոսային ու նենց խայտառակ կլինեինք խղճուկ շուլալա-բուլալա շոուներով, որ սկի շախմատի առաջնություն անցկացնել այլևս չէին վստահի Հայաստանին…