Փրկվե՞լ ես ուզում, անկեղծ աղոթի՛ր:
Ապրե՞լ ես ուզում, հավատքդ պահի՛ր:
Գիշեր-ցերեկ լուռ աղոթի՛ր,
Սիրտդ սրբի՛ր և խի՛ղճդ պահիր:

Թե մի պահ աղոթես ու Աստծով երդվես,
Հաջորդ վայրկանին՝ հավատքդ կեղծես,
Աղոթքդ աղոթք էլ չի՛ համարվի
Կեղծ հավատքդ քեզ էլ չի փրկի:

Ուզու՞մ ես արթնանաս, անկեղծ բարևի՛ր
Ուզու՞մ ես ժպտաս, քայլերդ ուղղիր,
Քեզ տրված ճամփից դու մի հեռացիր.
Անկարելիին հասնել անգամ մի՛ փորձիր...

Աղոթի՛ր, միայն թե՝ անկեղծ հավատքով,
Ժպտա՛, բայց միայն բարի ժպիտով.
Հավատքդ մի՛ ծախիր սև սատանային,
Թե Աստված ունես, պահի՛ր քո հոգին

Ազատ Մալխասյան