Հիմա, որ ասեմ կասեն Վանուհին 1 դրամի մեռած է, բայց այստեղ հարցը բնավ էլ 1 դրամը չէ, այլ ստորության ու խաբեության աստիճանն է: Երեկ երեկոյան գնումներ էի կատարում իմ ամենասիրելի խանութից' Երևան Սիթիից, որտեղ և դարձա խաբեության զոհ: Հավանաբար վստահ են, որ մեր հպարտ հայերը 1 դրամի համար կամաչեն աղմուկ բարձրացնել, բայց ես չեմ ամաչում, թող իրենք ամաչեն: Գնումներիս ընդհանուր արժեքը կազմում էր 2071 դրամ, վճարեցի 2100 դրամ, և խնդրեցի գանձապահին' Դիլոյան Աննային, որ մնացորդը' 29 դրամը փոխանցի բոնուս հիմնական քարտին: Արդյունքում 28 դրամ փոխանցվեց քարտին, և կտրոնի վրա նշվեց մանր' 1 դրամ: Հիմա ո՞վ է 1 դրամի մեռած' ես, թե՞ Լֆիկենք: Երանի հեղաշրջում լինի, և դուք միշտ մնաք այդ 1 դրամների հույսին: