Յուջինը չէր կարող համաձայնել գոյություն ունեցող սոցիալական այն կարգի հետ, ըստ որի ամուսնությունը ամբողջ կյանքի համար է, որ եթե այսօր ամուսնանում է նրա հետ, պետք է իր կյանքի մնացած բոլոր օրերը ապրի նրա հետ: Նա գիտեր, որ դա ամուսնության համար ընդհանրապես ընդունված կարգն էր, ԲԱՅՑ ԴԱ ԻՐԵՆ ՉԷՐ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ: Նրա հաշվով միությունը պետք է հիմնված լիներ միայն միասին ապրելու խորը ցանկության վրա, ուրիշ ոչինչ: ՆԱ ՉԷՐ ԶԳՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԾՆՈՂԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, որովհետև երեխա չէր ունեցել, ոչ էլ ունենալու ցանկություն էր զգում: ԵՐԵԽԱՆ ՄԻ ՏԵՍԱԿ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԷՐ: Ամուսնությունը բնության խաղ էր, որը մարդուն ստիպում էր իրագործել ցեղի շարունակման իր ծրագիրը: Սերը պատրանք էր. ցանկությունը՝ բազմացման հապճեպորեն պատրաստած մի ձև: Բնությունը կամ ցեղի ոգին մարդուն օգտագործում է այնպես, ինչպես մարդն օգտագործում է բանող ձին՝ բեռը քաշելու համար:
Ծիսակատարությունը, որն այնքան մեծ նշանակություն ուներ ԱՆջելայի համար, Յուջինի համար գրեթե ոչինչ չէր նշանակում: Դա նրան ապուշ ձևականություն էր թվում, թղթի մի կտոր, որ տալիս էին ամուսնության գրասենյակից, և խրատական ասացվածքներ՝ «սիրո, հարգանքի ու պահպանման» մասին...

Թեոդոր Դրայզեր «Հանճարը»