Եթե մյուս մասնակիցները հաղթել են մրցույթը պատահականության սկզբունքով,որակյալ երգով, կաշառքով, ապա կան մասնակիցներ,ովքեր հաղթել են մեդիա ոլորտը գերազանց տիրապետելու շնորհիվ:
Մասնավորապես PR տեխնոլոգիայի ճիշտ գործածությունը մեդիա ոլորտում ամենաարդյունավետն է:Եվրոտեսիլյան պատմության մեջ ամենահիշվող շոուն Դիմա Բիլանինն էր 2008 թվականին: Գիտե՞ք ինչու և ի՞նչ PR տարբերակ գործածեց Դիման հաղթելու համար: Առաջին քայլը երգի մեղեդային լինելն էր, և եթե երգը մեղեդային է,ապա պետք է բառերը լինեն բավականին խորիմաստ: Թե չէ միայնակ մոլորակով շատ-շատ 20րդ տեղը գրավեք: Երկրորդ քայլը' տեսահոլովակի ճիշտ ընտրությունն էր: Դիմայի կազմը դիտմամբ ընտրեց սրտաճմլիկ պատմություն՝ հաշմանդամություն ունեցող երեխայի մասին և այն ներկայացրեց եվրապային: Կարծում եմ' գիտեք,որ Եվրոպայի աչքից երբևէ չեն վրիպում բարի գործ անելու կոչերը, մանավանդ երեխաների նկատմամբ: Այդ պատճառով էլ հեռուստատեսություններում ամենաշատ ցուցադրված տեսահոլովակը հենց Դիմայինն էր: Շոուի մասին չեմ խոսում, ընտրված էր հանրահայտ ջութակահար և աշխարհի չեմպիոն՝ գեղասահորդ: Կատարվեցին բազմաթիվ պրոմո-ակցիաներ, չեմ հիշում մի ամսագիր,որի շապիկին 2008-ին հայտնված չլինի Դիմա Բիլանը: Հարգելիներս, նույնիսկ ամենաքիչ տպաքանակ ունեցող օրաթերթի շափիկին հայտնվելը ևս գովազդի միջոց է,որը շաա՜տ լավ է անդրադառնում:

Շարունակությունն ՝ այստեղ: