Ինչ վերաբերում է Եվրատեսիլին,չգիտես ինչու քիչ է մնում անարգանքի սյունին գամեն Եվրատեսիլ նայողին:Նախ Եվրատեսիլը ինձ համար քաղաքականություն է,ես այն նայում եմ,զուտ քաղաքականության տեսակետից,որտեղ լավագույնս արտացոլվում է աշխարհի վերաբերմունքը մեր երկրի հանդեպ:Եթե որևէ մեկը Եվրատեսիլը համարում է երաժշտական մրցույթ,ուրեմն ինքը գլխի,կամ ճաշակի հետ լուրջ խնդիր ունի :Որպես երաժշտական մրցույթ,ես այն արդեն անվանել եմ<< Միջակությունների շքերթ >> ու եթե իմ կամքով լիներ,մենք ընդհանրապես չէինք մասնակցի այդ մրցույթին,մեր երկրի համար ավելորդ ծախս է:Բայց քանի որ մասնակցում էին,ես նայեցի զուտ քաղաքականության տեսակետից:Եվրատեսիլը քաղաքականության մրցույթ է,որտեղ ձայն են տալիս ոչ թե երգին,այլ երկրին:Եթե որոշում կա,կոնկրետ երկրին ձայն տալ,փետի կտոր էլ բեմ հանեն,էդ ձայնը կստանան:Երեկ պուտինյան Ռուսաստանը իր դեմքը ցույց տվեց,հույս ունեմ,գոնե հիմա տեսան դրանց իրական էությունը:Այն որ Ռուսաստանը Ադրբեջանին ձայն տվեց,Հայաստանին խղճուկ մի քանի միավոր,դա արդեն լուրջ մեսսիջ էր պուտինյան քիսաչիների համար:Ես և իմ նման շատ շատերը նման մոտեցումով են նայում էդ անտերը,թե չէ,եթե ուզենանք լուրջ երաժշտական համերգ,կամ երգեր նայել,յութուբը ձեռքներիս տակ է:Այպես որ Եվրատեսիլի մասին արտահայտվելու համար աջ ու ձախ մարդկանց վիրավորելուց առաջ,մտածեք թե ինչն է կոնկրետ հուզել,կամ չի հուզել:Իսկ ես կրկնում եմ,որ ԳՏՆՈՒՄ ԵՄ ՄԵՆՔ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆՔ,ՈՐՊԵՍ ԱՎԵԼՈՐԴ ԾԱԽՍ ՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՈՉ ՄԻ ՕԳՈՒՏ ՉՏՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ:
Հ.Գ. Բոլոր նրանց,ովքեր մեկ ու մեջ լիբերալ հայացքներ են ցույց տալիս,իսկ հետո << սպառնում են >>ընկերների ցանկից հանել նրա համար,որ իրենց քիմքին հաճո թեմայի մասին չեմ գրում,հանգիստ կարող եք հանել,ոչ մի րոպե չեմ ափսոսա:Այսքան ժամանակ որևէ մեկին ցուցումներ չեմ տվել,թե ինչ թեմա շոշափեն,ինչը ոչ:Ինչ վերաբերում է երեկվա ողբերգությանը,հանկարծ հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինեք,մենք էլ ծնող ենք ու պակաս չենք ազդվել կատարվածից,ասեմ ավելին ես ազդվում եմ նաև քաղցկեղով տառապող մահվան հետ կռիվ տվող ու երբեմն մահացող երեխաների համար էլ,ցանկացած երեխայի մահ,ցանկացած նորմալ մարդու,մանավանդ ծնողի համար շատ ցավալի է ու սարսափելի,անկախ նրանից զինվոր էր,թե ոչ:Իսկ մեր զինվորները երեխաներ են,նոր մանկությունից դուրս եկած ու գնացած բանակ ու անչափ ցավալի է,երբ երեխան հրաժեշտ է տալիս կյանքին ու ծնողը երեխային թաղում է,այն դեպքում երբ լուրջ հիվանդություն չուներ ու կարող էր ապրել ու ինչ որ մի անասուն կյանքից զրկում է: