Հասարակությունը հիվանդ լինել չի կարող, որովհետև մենք հասարակություն էլ չունենք, չունենք նաև քաղաքականություն և քաղաքական ուժեր, առհասարակ' պետության կոնցեպցիա չունենք. այս կարծիքին է արվեստաբան, թատերագետ Լևոն Մութաֆյանը: Նա վստահ է, որ մեր շուրջը տիրող անճաշակությունն իրականում ոչ արհեստավարժության հետևանք է: Ճաշակ քարոզողները պետք է լինեն նաև ԶԼՄ-ները, հատկապես' հեռուստատեսությունը, իսկ ի՞նչ ճաշակ քարոզելու մասին կարող է խոսք լինել, եթե TV-ներից շատերը ղեկավարում են ոչ արհեստավարժ մարդիկ: Թե ինչ է մեզ տալիս Եվրոպայի հետևից վազելը, ինչու՞ է թատրոնը պակաս գրավիչ դարձել, ինչպե՞ս ստացվեց, որ դասական թատրոնին Աժ-ն փոխարինեց կամ էլ ինչպե՞ս ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը «զանգվածային ֆիզկուլտուրայի նախարարության» վերածվեց. ASEKOSE.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում ներկայացնում է Լևոն Մութաֆյանը: