
Քանի որ Եվրատեսիլի թեման մի քիչ "տաք" ա' էս օրինակով մի քիչ համեմատումներ անեմ, որ որոշ մարդկանց համար պարզ լինի, թե կոնկրետ ես ինչու եմ մեր երկրի ներքաղաքական հարցերով հետաքրքրվում ու դեռ հույսեր ունեմ, որ կարելի ա ինչ-որ բան փոխել: Կարող ա ասեք համեմատությունը տեղին չի, իսկ ես կարծում եմ ԼԱՎ էլ ՏԵՂԻՆ Ա:
Ինչ եք անում դուք? Եվրատեսիլի նախաշեմին ասում եք' հավայի երգ ա մերը, տեղ չի գրավելու, հետո, երբ մոտենում ա մրցույթի օրը ասում եք' հաղթելու ենք, ամենալավը մենք ենք, մրցույթից հետո էլ ասում եք' մեկ ա պարզ էր, որ սենց ա լինելու, ծախված մրցույթ ա, կարևորը մասնակցեցինք... ՈՒ էս ամենը կրկնվում ա ամեն տարի, տարբեր մրցույթների ժամանակահատվածում:
Երբ ես, կամ ուրիշ մարդիկ ներքաղաքական կյանքով են հետաքրքրված, ստատուսներ են գրում, բողոքում են ապօրինությունների դեմ, ձեզանից շատերը նույնիսկ քծնանքով եք դրան վերաբերվում, լավագույն դեպքում ասում եք' մեկ ա բան չի փոխվելու, անիմաստ ա:
Հիմա... Եվրատեսիլի ժամանակ, որ գիտեք, որ սարքած ա սաղ, ծախված ա, բա էլ խի եք ոգևորվում , երկրպագում ? Ուրեմն հույսեր են չէ արդնանում? Ուրեմն պայքարելու ձգտում կա չէ ? Այո? Այո... Ուրեմն իմ ու մնացած մարդկանց մոտ էլ ուրիշ տեղ ա էդ ձգտումն ու հույսը արթնանում... Ու դուք նորմալ կնկալեք, երբ ձեր անիմաստ ոգևորվածությունը ծաղրեն, կամ քծնեն ? Ոչ... Ուրմեն բարի եղեք դուք էլ ձեզ զսպեք: