Ես կրկին քեզ հետ խոսել եմ ուզում, կրկին քեզ հետ ապրել եմ ուզում, քեզ հետ շնչել և արտաշնչել եմ ուզում, քեզ հետ կրկին կռվել եմ ուզում, կրկին ծիծաղել և կրկին լացել եմ ուզում:Քեզ հետ միասին երազել եմ ուզում, քեզ հետ մտերմիկ առաջվա նման խոսել եմ ուզում, ես քո գրկում տաքանալ եմ ուզում, քո ձեռքը բռնել թռչել եմ ուզում:Առավոտյան լույսի հետ մեկտեղ քո զանգին սպասել եմ ուզում, քո ձայնը կրկին լսել եմ ուզում, քո սիրտը գրավել և քո սրտում բնակվել եմ կրկին ուզում:Դեմքդ շոյել, համբուրել եմ քեզ ուզում, ուզում եմ վազել քեզ հետ միասին դեպի ապագա:Այս լուսնյակ գիշերին քեզ կողքիս նստած, գլուխդ կրծքիս եմ ուզում տեսնել, քո շրթունքներով իմ շրթունքները տաքացնել եմ ուզում: Ես քեզ տեսնելով հուզվել եմ ուզում, քո ջերմ խոսքերով ուրախանալ եմ ուզում, քո անկեղծ ժպիտը տեսնել եմ ուզում, քո պայծառ դեմքով ուզում եմ շողալ, ուզում եմ մեր փայլը լուսավորի մեր մութ գիշերները:Քեզ համար կրկին արտասվել եմ ուզում, քեզ հետ բարկանալ, քեզ հետ ուրախանալ եմ ուզում:Ես քո պատկերը, իսկական պատկերը աչքերումս արտացոլել եմ ուզում, քո լռությունը հասկանալ եմ ուզում, քեզ հետ խելառություններ և քեզ հետ ամենքին մոռանալ եմ ուզում, երկնքի աստղերը ետ բերել եմ ուզում և քեզ հետ լուսինը կիսել եմ ուզում:
Քեզնով ապրել, կրկին քեզ սիրել, քեզ հետ արթնանալ և քո կողքին լինել եմ կրկին ուզում:
Սակայն առանց քեզ, առանց քո սիրո, ես մեռնել եմ ուզում, այլևս առավոտյան լռության մեջ իմաստ փնտրելով, և այս դատարկությունը ինչ-որ մի բանով լցնել չեմ ուզում:
Հոգնել եմ…Հոգնել եմ միայն քո մասին մտածելու, և քեզ հետ իմ ապագան պատկերացնելու մասին մտածել:Միևնույն է դու չես վերադառնա, դու չպետք է վերադառնաս: