...Այն աղջիկները, որոնք հայտնվում էին նրա կողքին, վախեցնում էին ինձ : Գեղեցիկ էին, կանացի, մուգ կարմիր բարձրակրունկներ էին կրում ու արնագույն շրթներկ օգտագործում : Քայլում էին թեթև ու սահուն , նրանց աչքերի մեջ կրակ էր վառվում...Սարսափում էի : Ինձ համար տարօրինակ էր այդ ամենը . վախենում էի նրանց հայացքից, զրնգուն, բարձր ծիծաղից : Ամենաշատը նրանց ՝ ինձ ոչնչացնող հայացքներից էի վախենում : Այդ ամենն, ինչ խոսք, գեղեցիկ էր ու գրավիչ : Սակայն կրքոտ հայացքների, քիչ հեգնական ժպիտների ու աչքերի սուր փայլի մեջ ինչ-որ վանող բան կար:
Սկզբում չէի հասկանում ՝ ինչն է : Բայց հետո հասկացա. այդ ամենը կեղծ էր : Ցանկացած չափից դուրս վստահ պահվածք ու չափից դուրս կրքոտություն իր մեջ կեղծիք է թաքցնում : Թաքցնում է այնպես, ինչպես այդ աղջիկների վառ շպարն էր թաքցնում իրենց իրական դեմքը ՝ և՛ ուղիղ, և ՛ փոխաբերական իմաստով :
Իսկ ես , հմ...
Կարմիր շրթներկ չէի օգտագործում, բարձրակրունկների վրա սահուն քայլել չգիտեի, զրնգուն ծիծաղելն ինձ համար չէր : Նման շքեղ աղջիկների հետ ինձ համեմատել չէի կարող : Եթե անկեղծ լինեմ՝ նույնիսկ չէի ուզում . անիմաստ էր . միքիչ էլ ՝ սարսափելի :
Իհարկե, ես փորձում էի նրանց նմանվել : Տանը բարձրակրունկների վրա քայլել էի սովորում, փորձում էի հմայիչ ծխել ու աչքերս փայլեցնել...Չէր ստացվում : Հինգ րոպե քայլելուց հետո ընկնում էի հատակին, մի կողմ էի նետում զզվելի ծխախոտն ու արդեն կարծում էի, որ աչքերս նրանց նման փայլեցնելու համար երևի թե պետք է աչքերս ձեթով շփեմ ու բամբակե լաթով փայլեցնեմ : Բայց ախր ես հո տիկնի՞կ չեմ...
Չէ : Իմը չէր : Մնում էր գլխիկոր համակերպվել . ես չափից դուրս հասարակ եմ : Բարձրակրունկների վրա քայլելը ևս արվեստ է : Իսկ ինձ ,աչքերս փայլեցնելու համար , միայն ձեթոտ լաթը կփրկի :
Ես ձեզ չեմ պատմի նրա մասին, որովհետև անիմաստ եմ համարում : Չափից դուրս սովորական, դասական կանոններով շարժվող հմայիչ երիտասարդ էր . բավականին ինքնասիրահարված, երբեմն գռեհիկ կատակներ անող, սուր լեզու ունեցող : Կարճ ասած՝ հիանալի գիտեր, որ գեղեցիկ է ու կարող է ցանկացած աղջկա իրենով անել : Դասական կնամոլ . ոչ մի հետաքրքիր բան : Բայց տաք սիրտ ուներ ու լավ ընկեր էր : Սիրում էր լսել ինձ՝ չնայած որ չափից դուրս ինքնասիրահարված էր ինչ-որ մեկին լսելու համար :
Ի զարմանս ինձ ՝ նրա բոլոր սիրային արկածների վերջում հայտնվում էի ես. ամեն անգամ, երբ հոգնում էր աղջիկներից , գալիս էր, ձեռքս բռնում էր ու ինձ ՝ առանց ոչ մի բառի քարշ էր տալիս փողոցներով : Ժամերով քայլում ու լռում էինք : Ես զգում էի ծխախոտի հոտը , կանացի օծանելիքի բույրը : Դրանց էր խառնվում նաև թանկարժեք խմիչքի սուր հոտը : Խմիչքի, ծխախոտի ու բարձրակրունկ գեղեցկուհիների օծանելիքների միախառնված բույրը հենց ստի հոտն էր : Այս ամենը կեղծ էր : Այս բուրմունքների խառնուրդը, որը ես զգում էի նրա հետ քայլելիս, ինքնին ստի ու կեղծիքի հետևանք էին : Քայլում ու չէի հասկանում. ի՞նչ գործ ունեմ այստեղ :
Մեր լռության նրբանցքներում երբեմն խոսակցություններ էին լինում : Մեկը հատկապես լավ է տպավորվել :
Քայլում էինք : Մի պահ կանգնեց, շրջվեց, նայեց ինձ ու ասաց.
-Լի՛լ , դու միակ մարդն ես, ով խոսելիս աչքերիս մեջ է նայում : Ու թերևս միակն ես, ով լռել գիտի...Գրողը տանի :
Բռնեց ձեռքս ու էլի սկսեց ինձ իր ետևից քարշ տալ:
Հետո ես հասկացա...
Ես վերջապես հասկացա ...
Հասկացա, որ կարևոր չեն բարձրակրունկները : Նրա համար ես անկրկնելի էի թեկուզ առանց զրնգուն ծիծաղի : Զրնգուն ծիծաղը բարձրակրունկի նման կրել է պետք . դա ինձ մոտ չէր ստացվում : Ու երբեք չէր ստացվի : Սակայն ես միակ մարդն էի, ում հետ նա կարող էր չխաղալ, չսրամտել, աչքերը չփայլեցնել և այլն : Ես միակն էի, ով նրա աչքերի մեջ նայելիս տեսնում էր ոչ թե գեղեցկադեմ երիտասարդի , այլ մարդու, ով ուղղակի բռնում է ձեռքս ու ինձ քարշ է տալիս փողոցներով : Ոչ թե ինձ հետ հավասար քայլում է, այլ հենց ձեռքս բռնում ու քարշ է տալիս :
Անկրկնելի դառնալու համար նախ պետք էր դիմացինին հարազատ լինել : Ցավոք՝ բարձրակրունկներն այստեղ անզոր էին : Ցավոք՝ աստվածուհու քայլվածքով աղջիկները դա չէին հասկանում : Ի երջանկություն՝ մենք միասին էինք լռում ու ժամերով քայլում : Նա չէր սրամտում, հաճոյախոսություններ չէր անում : Քայլում էր ու ինձ քարշ էր տալիս իր ետևից : Ոտքերս հոգնում էին, ես էլ չէի կարողանում քայլել, բայց դեմքիս թաքուն ու անկեղծ ժպիտ էր հայտնվում : Ավելի ուժեղ էի սեղմում նրա ՝ ինձ քարշ տվող ձեռքն ու հասկանում էի . անկրկնելի եմ...
Բարձրակրունկներ, ծխախոտ, խմիչք
0:15 - 18.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
18/10/24 18:00
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման հարցը (տեսանյութ)
15/10/24 14:39
Էդ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր անցնել Հայաստան. Լուսինե Բադալյանը` Վահե Ղազարյանին (տեսանյութ)
01/10/24 12:19
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Հայաստան ժամանած Իրանի նախագահի առաջին տեղակալին
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
21/09/24 17:02
Ավետն Արցախից իր հետ Հայաստան բերեց իր ճագարը
02/08/24 13:20
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
26/07/24 14:00
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում
19/07/24 17:00
Իրանից Հայաստան գազամատակարարումը կկրկնապատկվի
17/07/24 11:30
Իմ նկատմամբ հետախուզումը դադարեցվել է ոչ թե Հայաստանի կողմից, այլ՝ ինտերպոլի. Հայաստան գալ չեմ կարող. Վարդան Ղուկասյան
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան