Էն որ ես ջղայնանում հայոց լեզուն դնում եմ կողքիս "տմբուՇկին" սկսում եմ ջղայնացած խոսել,այ էդ պահնա էկել հիմա: Բավական երկար ժամանակ ա չէի ջղայնացել,մի հատ մեր խոսակցական լեզուն չէի հիշել: Յա~ ,բա տենց ոնց կլինի, բա Սյունեին մի հատ չկատաղացնեն գա գրի...
Ուզում եմ խոսամ մի հատ զզվելի թեմայի մասին: Արդեն դանակը կոկորդիս ա հասել,էլ չեմ դիմանում: Էն ժամանակ ասում էի. "Հա լավ, 16 տարեկան էրեխա եմ,իմ գործը չի, ով ինչ ուզումա թող անի" : Բայց ոնց գնում-գալիս ա ես հասկանում եմ,որ էդ անտեր թեման ինձ էլ ա արդեն սկսել "կպնել" ու սկսում եմ նեռվայնանալ:

Խոսքը մի հատ շաաաաատ սովորական բանի մասին ա: Մեր հայ զույգերի համբուրվելու: Հա հա,հենց էդ ա իմ թեման էսօր: Ու եթե ասելու եք "այ 16 տարեկան մալալետկա տո դու դրանից ինչ ես հասկանում,գնա խաղալիքներով խաղա" ավելի լավա հենց հիմա փակեք բլոգս ու գնացեք ստեղից: Հենց դրա համար էլ խոսում եմ,որովհետև 16 տարեկան եմ ու սիրտս խառնումա արդեն այգիներ եմ մտնում:
Ժողովուրդ էդ ինչ ա?Էդ ձեր սերն ա? Դուք տեսել եք կողքից իրար ինչ գզել եք գզում?? Մարդ ուզում ա գնա մեռնի ! ! !
Ասենք ընկերներով մտնում ենք այգի:Աղջիկ-տղա, ինձնից մեծ կամ թեկուզ' փոքր: Սենց իրար գլխի ենք հավաքվում ընկերներով գնում ենք,ասենք,այգի երգելու, իրար հետ գոնե մի քիչ շփվելու և այլն: Թու թու թու ,ես չեմ պատկանում հայերի էն անհասկանալի մասին,որ շփումը մենակ աղջիկների մեջ ա,կամ տղաների: Ես հավասարապես ունեմ և տղա ընկերներ և աղջիկ ընկերուհիներ ու էդ շատ նորմալ ու ճիշտ եմ համարում: Լավ էդ հեչ:
Մտնում ես այգի քո համար ուրախ,զվարթ,ընկերներիդ հետ խոսալով,ասենք նստում ես խոտերի մեջ,ձեր համար խոսում եք բան,մեկ էլ նայում ես կողքդ....Մի հատ տարիքով հասուն աղջիկ, դեմքը 4 տակ գաջ քսած, գլՅամուռնի բանՁիկ շորերով թռելա իրա ընկերոջ գիրկը...Արա ու էդ ինչ են իրար անու~մ...Մի կծել են իրար կծում, մի գզում են իրար....Գետինն եմ մտնում !!! Կողքս տղերք են նստած, ընկերներս են,հասկանում եք? Ուզում ես գլուխդ առնես փախնես մի տեղ,ինձնից անկախ վատ եմ ինձ զգում: Ինչքանով ա սիրուն ես իմ ընկերների հետ նստած ու էն էլ տղա ընկերների հետ,մեկը կողքս չփչփում ա?!?!
Ժողովուրդ այգիներում իրար գզելը ազատություն ՉԻ,ազատ մտածելակերպ ՉԻ!!!
Այ մարդ ի սե~ր Աստծո,չեմ ասում ես Աստծո գառն եմ: Որ ուզում եք իմանաք իմ տարիքում կան մարդիկ որ ամեն օր ընկեր-ընկերուհի են փոխում:Էդ էն ժամանակ էր,որ 16 տարեկանում ոչ մի բան չգիտեին: Հիմա մարդիկ կան 15 տարեկանում սեռական կյանքով են արդեն ապրում:Էդ էլ մի ուրիշ ավելի զզվելի ու անհասկանալի թեմա ա: Դրա մասին,եթե կատաղացնեն ինձ էլի, անպայման մի օր կխոսամ,կգրեմ: Ես,բնականաբար, չուլ փալասի նման տղա չեմ փոխում: Բայց իհարկե ամեն մարդ էլ սիրահարվում ա,ունենում ա ինչ-որ շփում հակառակ սեռի հետ:
Այ մարդ,ես տենց բաները տեսնելուց հետո էլ ոնց շփվեմ է? Զզվում ես,սիրտդ խառնում ա: Ախր էնքան մարդ գիտեմ,մենակ խոսալները տեսնեք." Վա~յ իմ սիրելին այնքան լավն է,մեր սերը չի մարի,իմ սերն աշխարհի ամենամաքուր սերն է" տո էլ եսիմինչ: Տեսել եմ ես տենց խոսացողներին....Գնում հրապարակի մեջտեղը նստում գզում են իրար...
Էնքան գռեհիկ ա չեք պատկերացնի: Տատիկներ են,փոքր էրեխեք են,դուք դրել իրար եք լպստում: Հա վա~յ կներեք,դուք իրար ՍԻՐՈՒՄ ԵՔ : Էդ իրար լպստելը,գզելը ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ՍԻՐՈ ԴՐՍևՈՐՈՒՄՆ Ա : Լավ էլի,գոնե տենց մեծ-մեծ դուրս մի տվեք:
Այ օրինակ ասեք էլի, ընթերցողներ ջան,ձեզ հաճելի ա,որ այգում նստած մեկը ձեր կողքը նստած տնքում ու չփչփում ա??
Ինչքա~ն եմ սիրում էն զույգերին,էն որ փողոցով սենց սիրուն քայլում են աշխարհին ժպտալով,իրար ձեռ բռնած,կամ թևանցուկ կամ թեկուզ իրար սենց թեթև գրկած:Ուրախ,թռվռալով,ինձնից անկախ սկսում եմ ժպտալ,էղել ա դեպքեր նույնիսկ տենց զույգերին մոտեցել ասել եմ. "Վա~խ, ինչ լավն եք" : Հա ինչ կա այ քեզ բան? Նենց սիրուն են չեք պատկերացնում,սենց իսկականից ՍԵՐ ես զգում իրանց մեջ....
Այ մարդ մտնում ես այգի...Չըփ չլփ,կուլ տվեք իրար ,տենց լավ չի !!
Սիրուն չի էլի ժողովուրդ,իսկականից սիրուն չի... Էլի համբուրվեք, բայց սիրուն,նենց,որ մարդ ձեզ տեսնելուց մեխանիկորեն գլուխը ամոթից չթեքի,այլ ուղղակի սիրուն ժպտա:Մարդիկ իրար սիրում են' համբուրվում են: Ուզում եք իրար գզեք,տնքաք և այլ? Խնդիր չկա: Գնացեք նենց տեղ,որտեղ քիչ մարդ կա ու կուլ տվեք իրար ինչքան սիրտներդ ուզում ա: Բայց ոչ փողոցում էլի,խնդրում եմ...
Ես ոչ մի իրավունք չունեմ ինչ-որ մեկին սովորեցնեմ ոնց ապրի: Էդ,վերջին հաշվով ձեր իրավունքն ա: Հեսա հայավարի հակառակվելու խասյաթով էլի թռնելու եք դեմքիս,ասեք ես իրավունք չունեմ,բլա բլա բլա~...Էդ էլ մեր մյուս հիվանդությունն ա' կմեռնենք համաձայնվենք: Չէ~, ճիշտ ա սխալ ա,պիտի անպայման մեկն ու մեկը հակառակ գնա: Ու ոչ թե հակառակ տեսակետ ունի,չէ: Ուղղակի պիտի հակառակ գնան...
Միքիչ ձեզ նոռմալ էլի պահեք, սիրուն չի,մեզ իրոք չի սազում.... Դրա տեղը ավելի լավ ա այգիներում սիրուն գրկեք իրար, գժություններ արեք, ախր դուք ՍԻՐՈՒՄ ԵՔ!! իսկ սերը խենթություն ա...
Սիրեք իրար,բայց գրագետ սիրեք :D
Ինձ էլ չքարկոծեք ու չփորձվեք տարիքիս կպնեք :-\\\\ Սովորել ենք սուս մնալուն: Նկատել եմ' ասում եմ: ՈՒ իմ կարծիքով ճիշտ եմ անում...Մի քիչ կոպիտ խոսելուս համար էլ ներողություն եմ խնդրում,ջղայնացած եմ:
Սիրեք զմիմիյանս <3