Ֆրանսիան ասոցացվում է ռոմանտիկայի և գեղեցիկ հարաբերությունների հետ: Էֆելյան աշտարակ, շամպայն և նրբակիրթ ֆրանսիացիներ… Բայց այս երկրում ամեն ինչ այնքան էլ հեքիաթային չէ, ինչպես մենք ենք պատկերացնում:
Ֆրանսիացիները չեն սիրում ռոմանտիկ անակնկալներ անել և ծաղիկներ նվիրել: Առաջին ժամադրության ամենից հաճախ հրավիրում են նախաճաշի կամ լանչի: Ընթրիքի հրավերը կնոջ նկատմամբ անարգանք է համարվում: Ֆրանսիացիների մեծ մասը պատրաստ են վճարել ձեր հաշիվը, բայց միայն այն դեպքում, եթե նրանք իրոք ձեզ հավանել են: Իսկ եթե ոչ, ապա բարի եղեք ձեր սուրճի համար ինքներդ վճարել:
Ֆրանսիայում շատ տարածված են քաղաքցիական ամուսնությունները: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայում բաժանությունների տոկոսն ավելի բարձր է, քան մնացած այլ երկրներում:
Գերմանիա♥
Գերմանիայում շատ ակտուալ են «հաշվարկված ամուսնությունները»: Բավական է միայն համացանցով որոնել «ամուսնություն գերմանացու հետ», և դուք կտեսնեք բավականին շատ հաստատումներ: Ամենից հաճախ գերմանացի փեսացուները հարսնացուներից տարիքով շատ ավելի մեծ և հարուստ լինում:
Գերմանիայում կնոջ նախաձեռնությունների հանդեպ դրական վերաբերմունք է ցուցաբերվում: Եթե դուք հավանում եք տղամարդուն, կարող եք ժամադրության ինքներդ հրավիրել: Դա անելու ամենաընդունված տարբերակը sms հաղորդագրության միջոցով է: Իհարկե դա այնքան էլ ռոմանտիկ չէ, բայց գերմանացիների համար պրակտիկ է:
Եթե այդ ամենից հետո տղամարդը ձեզ հրավիրում է կինոթատրոն կամ ռեստորան, կարող եք համոզված լինել, որ նա ունի լուրջ մտադրություններ: Ուղղակի լիցքաթափվելու համար, գերմանացիները երկրորդ անգամ հանդիպման չեն հրավիրում:
Իտալիա♥
Իտալացիները ի ծնե դերասաններ են, և նրանց կյանքը նման է պիեսի: Իրենց ժամանակի մեծ մասը նրանք անցկացնում են հասարակության շրջապատում' «իրենց ցուցադրելով», որը նրանց մոտ բավականին լավ է ստացվում: Այդ իսկ պատճառով եթե իտալացին երդումներ է տալիս սիրո մասին, մի շտապեք հավատալ նրան: Իտալացիները էմոցիոնալ են, նրանք աղմկելով վիճում են, աղմկելով «բարիշում», իսկ վիճելու և բարիշելու ընթացքում աղմկելով վայելում են կյանքը:
Իտալացիները շատ առատաձեռն ազգ են, բայց նրանց առատաձեռնությանը պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Իտալիայում ոչ մի նվեր առանց մտադրության չի արվում: Եթե դուք ընդունել եք նվերը, ապա պետք է փոխհատուցեք այն որևէ ձևով կամ արարքով:
Իտալացիները ժամադրության ամենից հաճախ հրավիրում են ռեստորան, քանի որ այս երկրում կա սննդի պաշտանմունք: Երկրորդ տարբերակը ֆուտբոլն է: Բոլոր իտալացիները համարվում են այս սպորտաձևի երկրպագուներ:
Իտալական ընտանիքը բաղկացած է մեծ քանակությամբ բարեկամներից, որոնք միմյանց շատ լավ ճանաչում են: Ընտանիքի ցանկություններին դեմ գնալ Իտալիայում գրեթե անհնար է: Դրա վառ օրինակը «Ռոմեո և Ջուլիետ»-ի ողբերկական պատմությունն է: Իտալացիների համար իրենց մայրերը կարծես «Մադոննա»-ն լինեն, և նրանք հենց ուղիղ իմաստով աստվածացնում են իրենց մայրերին: Իտալացիների մեծ մասը «մայրիկի զավակներ» են, և նույնիսկ հասուն տարիքում ապրում են «ինչպես մաման ասի, այնպես էլ կլինի» կարգախոսով
Ճապոնիա♥
Չափազանց դժվար է ամուսնանալ ճապոնացու հետ, եթե դուք չեք ծնվել Ծագող արևի երկրում:
Ճապոնացիների համար «դավաճանություն» հասկացությունը գոյություն չունի: Տղամարդու կյանքում սիրուհիների առկայությունը բնական երևույթ է: Բայց ճապոնացիները երբեք իրենց կանանցից չեն բաժանվում և խստորեն պահպանում են սահմանը: Այսինքն' կինը կյանքի ընկերն է, իսկ սիրուհին' ժամանակավոր երևույթ:
Եթե ցանկանում ես դառնալ ճապոնացու կին, ապա պարտադիր պետք է կրես խիստ և համեստ հագուստ, լավագույն տարբերակաը գործնական կոստյումն է: Ինչպես նաև չի կարելի նմանվել ճապոնական Harajuku ոճով հագնվող աղջիկներին, քանի որ տղաները Harajuku
աղջիկների հետ չեն ամուսնանում' պատշաճ չէ: