Գիտե՞ս ինչ տեսք ունի երջանկությունը, ինչպիսի ձայն ունի, ինչպիսի բույր: Ինչո՞ւ մարդիկ չեն կարող Երջանկությունը հստակ բնութագրել: Երջանկություն բոլորն ունեն, բայց ամեն մեկինն այն մի տեսակ է: Մեկինը գետ է, մեկինը ծառ, մեկինը ամպ է, մեկինն էլ ժայռ:
Իմ երջանկությունը խատուտիկ էր: Այո, քնքուշ խատուտիկ: Սկզբում նա դառնաբույր, փոքրիկ, դեղին ծաղիկ էր, վառվռուն, կտրատված թերթիկներով: Հետո, մեկ էլ հանկարծ դարձավ փետուրի պես օդեղեն: Հետո մի ակնթարթում, կտրուկ շարժումից նրա բմբուլ-թևիկներն օդ բարձրացան… ձեռքումս թողնելով միայն մի դատարկ ձող, որը հեռավոր նմանություն էլ չուներ այն նուրբ սիրուն ամպին, կամ դեղնավառ ծաղկին:
Ես խատուտիկ չեմ սիրում…
Արդեն չեմ սիրում...