-Հիմա, էս մարդու գործը: Գողությունը ձեռքին բռնել է' ասում է գող չեմ, փիլիսոփա եմ: Դե ապացուցիր, որ ապացուցես:
- Ձեռքին գողությունը բռնել ե՞ս, տո փետը քաշի՛ր էնքա՜ն խփիր, որ լեզուն բերանում կապ ընգնի, տեսնեմ էլ ինչո՞վ է փիլիսոփայություն անում:
- Էտ ու՞մ վրա ես բարկացել Ավա՛գ քեռի:
-Աշխարհի՛

Հ. Մաթևոսյան /Մենք ենք մեր սարերը/