
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին New York Times պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ վերջերս վիրահատվել է՝ հեռացնելով կրծքերը:
Բժիշկները դերասանուհու մոտ հայտնաբերել են 87% կրծքագեղձի եւ 50% ձվարանների քաղցկեղ: Դերասանուհին հատուկ շնորհակալություն է հայտնել իր ամուսնուն՝ Բրեդ Փիթին, որ իր կողքին է եղել ամբողջ ժամանակ:
«Հիմա ինձ մոտ 5%-ով նվազել է քաղցկեղը: Ես ցանկանում եմ իմ երեխաներին ասել, որ նրանք ինձ չեն կորցնի»,- ասել է Ջոլին:
Դերասանուհին խորհուրդ է տալիս քաղցկեղով հիվանդներին, որ անպայման շուտ այցելեն բժշկի, որպեսզի այն չբարդանա:
Նշենք, որ Անջելինա Ջոլիի մայրը մահացել է 2007 թվականին 56 տարեկանում քաղցկեղից: