Երբ անցած տարի մեկնարկեց <<Հայ-Սուպերսթար5>>-ը ,ես ավագ դպրոց նոր էի հաճախում: Դիտում էի սուպերսթարի կատարումները ,երբ աչքովս ընկավ մի գեղեցիկ աղջիկ ' Գայանե Ավդալյանը: Օրեր անց ինձ բախտ վիճակվեց լսել նրա կենդանի կատարումը դպրոցական բեմից,ես հիացած էի նրա վառ անհատականությամբ և հաստատուն ,ինքնավստահ ձայնով:Իր գունեղ երազանքների ու նպատակների համար պայքարող Գայանեն այսօր պատմեց իր մասին,անգամ հիշեց խենթություններն ու ծիծաղեց:
Գայանե Ավդալյանը ծնվել է 1995թ.-ի հոկտեմբերի 20-ին:4 տարեկանից հաճախել է<<Արևիկ >> մանկապատանեկան անսամբլ,2003թ. հաջողությամբ <<Բարեկամություն>> պարային համույթի հետ մեկնել է Սիրիա'որպես մեներգչուհի,:Այնուհետև 2 տարի սովորել է Երևանի երգի պետական թատրոնում,ապա Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում :Գայանեն հիմա սովորում է ավագ դպրոցի ավարտական դասարանում:Իսկ ո՞վ է մշտապես եղել նրա կողքին կարիերան ձևավորելիս, նա ասաց .
- Ընտանիքս,հարազատներս և բոլոր այն մարդիկ ,ովքեր հավատացել են ուժերիս:Իսկ կարիերա բառից խուսափում եմ ,անում է այն ինչ սիրում է,կարիերան լուրջ է հնչում:
-Ինչպե՞ս սկսեցիր երգել:
Գայանե – Կարծում եմ երգն ինձ հետ է ծնվել և ինձ հետ մեծանում է:4 տարեկանից երգում եմ:Ուղղակի միայն հիմա է ,որ ինձ թվում է ,թե առանց արվեստի այս ճյուղի ապրել չեմ կարող:
-Երգելուց բացի,դու նաև նվագում ես:Ի՞Նչ երաժշտական գործիքներ ես նվագում:
Գայանե- 14 տարեկանում ես ստացա կյանքիս լավագույն նվերներից մեկը'երազածս կիթառը:Մի քանի ամիս պարապելուց հետո սկսեցի արդեն ինքնուրույն պարապել:Նաև դաշնամուր եմ նվագում:1 տարի հաճախել եմ երաժշտական դպրոցի' դաշնամուրի բաժինը:Իհարկե ցավում եմ,որ ներկայիս ժամանակի սղությունը թույլ չի տալիս պարապել թե՛ կիթառ,թե՛ դաշնամուր:
-Դու փոքր-ինչ հայտնի ես քո նախագծային կյանքով' X-factor,Հայ-սուպերսթար:Ցավոք լքեցիր նախագծերը,բայց չկոտրվեցիր:Շարունակելու ես մասնակցել նման նախագծերի,թե՞ զբաղվելու ես քո անհատական կարիերայով:
Գայանե-Այս մասին բազմիցս եմ խոսել: 2 նախագծերն էլ ինձ հարստացրին կյանքի և բեմի մեծ փորձով:Հիմա եկել եմ այն մտքին,որ արվեստը մրցակցության մեջ չեմ դնի:Կլինեն ուղղակի անհատական երգեր,գուցե տեսահոլովակներ:Իմ արվեստով հետաքրքրվողները շատ են,կարծում եմ իմ մասին դեռ շատ նորություններ կլսեն:
-Գայանե,դու ընտրել ես ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետը,ինչպե՞ս եղավ այս որոշումը:Ինչու՞ ոչ կոնսերվատորիա:
Գայանե-Ես դեռևս փոքրուց շարադրություններ եմ գրել,որոնք բավականին խորիմաստ են եղել(չգիտեմ դա լավ է ,թե վատ): Իսկ երգս չեմ շարունակի,որովհետև ներկայիս պայմաններում երգչուհին երգում է այն ,ինչ հասարակությունն է պահանջում ,այլ ոչ թե այն ինչ իրեն է հոգեհարազատ,ես այդպես չեմ կարող,իսկ այդպես շատերն են ստեղծագործում…
- Քո կյանքի համառոտ նկարագրին ավելացրու քո դպրոցական կյանքի ամենահիշվող զավեշտը:
Գայանե-Ես հաճախակի եմ բացակայում,բայց յուրաքանչյուր դպրոցական օրս էլ հետաքրքիր ու ուրախ է անցնում ընկերներիս հետ:Ես էլ շատ աշակերտների պես կավիճ եմ քսել ուսուցչուհու աթոռին,թաքնվել պահարանում չսիրածս դասին և փախել դասերից: Իսկ ամենահիշվողն ինձ համար այն է ,երբ փոքր տարիքում դասամիջոցներին ընկերուհիս ու ես բոլորից զատ բռնում էինք իրար ձեռք ու աֆրիկյան ցեղերի նման երգում ու պարում էինք,ինչն արժանանում էր անսահման ծիծաղի: (ծիծաղելով հիշեց)
Ես Գայանեին մաղթում եմ նորանոր հաջողություններ:Վստահ եմ ,որ նրան մեծ բեմեր ու հետաքրքիր կյանք է սպասվում:Նման աշխատասեր աղջկա համար արգելքներ չկան:
Զրուցեց ու բացահայտեց ևս մի տաղանդ 'Լուսինե Թորոսյանը :)

 

Lusineh Torossyan