
Հրանուշ Հակոբյանը դիմել է Սփյուռքին' աջակցելու Գոռ Սուջյանին: Ու ֆեյսբուքում, այլ սոցիալական ցանցերում ու էլեկտրոնային մամուլում ոմանք վայնասուն են բարձրացրել, աղմուկ-աղաղակ գցել, ծիծաղելի համարել նախարարի նախաձեռնությունը... Շտապեմ առարկել իբր կրիտիկոսներին: Իսկ ի"նչ էր անելու Սփյուռքի նախարարը: Լռելու" էր ու չնկատելու" էր տալու ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ մեր երգչին աջակցելու խնդիրը... Եթե նա Սփյուռքի նախարարն է, ու Սփյուռքն էլ ոչ միակամ ու միատարր է, ի"նչ էր անելու նախարարը' գոնե մի խնդրի շուրջ բոլորին համախմբելու համար... Պատկերացնում եք, եթե նախարարը հայտարարություն-կոչով հանդես չգար: Այն ժամանակ էլ մահակներն առած' կվազեին նախարարություն, ակցիաներ կսարքեին, կպահանջեին նախարարի հրաժարականը, թե' եկեք ու տեսեք, որ նախարարն իր լծակները չի օգտագործում Գոռ Սուջյանին աջակցելու հարցում... Տարօրինակ ու զարմանալի ազգ ենք, տեսակ ենք...
Նախարարի, որն ի դեպ, իր գործառույթների շրջանակում է գործել, դեմ ելնելու փոխարեն, ելեք Հ1-ի ու Գոհար Գասպարյանի դեմ, այն բանի դեմ, որ այս անգամ էլ ,,Կյանքի խոսքի,, հրահանգները կատարելով, մրցույթ են ճանապարհել բառացիորեն վատ և որևէ հետաքրքրություն չառաջացնող երգ' անպայմանորեն Գոռ Սուջյանի կատարմամբ: Քննադատեք նրանց, ովքեր Հայաստանը շագրենի կաշվի նման նեղցացրել ու բերել-պառկեցրել են Հ1-ի ու Հայաստանի եվրատեսիլյան մաֆիայի նստատեղերի տակ ու գրպանների մեջ...Քննադատեք նրանց, ովքեր Երևանից դուրս չեն ուզում տեսնել բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների...