Մի պահ պատկերացրեցի, մի տղա մտնում է տուն ու ասում.
-Պապ, մամ սիրահարվել եմ, ուզում եմ ամուսնանալ, մի չքնաղ էակ է, քնել է Գուգուշի, Բուբուշի, Թութուշի և այլնի հետ:
Իսկ ծնողները պատասխանում են.
-Կեցցես տղաս, դու ժամանակակից տղա ես, ժամանակակից հասարակությունից ընտրություն ես կատարել:D:D
Հոյակապ էր, ահագին ծիծաղեցի:
Իսկ հիմա լուրջ:
Ագրեսիվությունը սեքսի պակասի հետ կապելը՝ ինձ թվում է միանշանակ չէ:
Աղջկա կույս լինել չլինելու հարցն էլ, պետք է մի քանի տեսանկյունից դիտել.
1. Եթե աղջիկը ամուսնացել է և ամուսանլուծվել կամ մահացել է ամուսինը ուրեմն այդ աղջկա ճակատագիրը մեռա՞վ հա՞, իհարկե ոչ հասկացողը կհասկանա:
2.Եթե աղջիկը 23-25ը անց է և այդ տարիքում սիրելով տրվել է իր սիրած էակին ուրեմն այդ աղջկա ճակատագիրը մեռա՞վ հա՞, իհարկե ոչ հասկացողը կհասկանա:
3. Իմ կարծիքով այսօր սեքսի պակաս շատ քչերը ունեն, քանի որ բոլորս էլ լավ գիտակցում ենք ու հասկանում, որ մարդու մտքին տեղ լինի, կճուճում էլ եղ կլինի, հասկացողը կհասկանա, քանի որ թեման ինտիմ անկյունում չէ, ավել բաներ չեմ գրում:
4.ամբողջ ինտերնետը հարուստ է հայտարարություններով «Աղջիկ եմ, փնտրում եմ աղջկա» նպատակները՝ ծանոթություն, վիրտուալ սեքս, խմբակային սեքս, սեք մեկ անգամ, սեքս և ուղղակի սեքս: Ինչու՞ շատ պարզ, ով կարող է կասկածել աղջիկ-աղջիկ սեռական կապ, դե իհարկե ոչ մեկ, ոչ բար է պետք գնալ, ոչ սաունա, տանը կարելի է անել ամեն ինչ, չէ՞ որ բոլորը գիտեն, որ նրանք միայն ընկերուհիներ են:
5. Տղաներ, որոնք ծանոթանում են, ջոկում են, ընտրում են էնպիսի աղջկա, որի հատ կարելի է առանց փոխադարձ պատասխանատվության սեքս ունենալ, դա էլ արդեն բաշարելու վրայա, իսկ նկարագրված տղան, ով պոլիտեխի հետևում մեկի գլուխնա ջարդում լկտիության կամ ասենք թեկուզ մի ուրիշ թյուրիմաց բանի համար, հաստա կլբաշարի էդքան բանը անի:
Այնպես որ կարծում եմ դա այընտրանք չէ:
Սիրո ազատություն գաղափարը մենք հայերս շատ բուռն ընկալեցինք և ոմանք դա հասկացան այսպես.
1. Այգում աղջկա հետ անել այն, ինչը սովորաբար անում են ինտիմ միջավայրում, մոմերի ներքո, փափուկ բարցեր և այլն, չնայած հնարավոր է, չի բացառվում այն, որ կա սեքսից հաճույք ստանալու շեղվածություն, երբ իրենց վրա նայում են դա հաճելի է, էքսգիբիցիոնիզմ է՝ կոչվում, եթե չեմ սխալվում:
2. Մինչև ամուսնությունը պարտադիր սեքս անելը:hands
Իհարկե կարելի է թվարկել շատ, բայց չեմ ուզում ձանձրացնեմ կասեմ մի բան, որ սիրո ազատության գաղափարը մեկն է ու հաստատուն է.
Ի տարբերություն մեր պապերի ու ինչու չէ նաև որոշ ծնողների, որոնք ամուսնացել են, իրենց ծնողների պայմանավորվածությամբ, մենք ընտրության իրավունք ունենք, այդքան բան:
Սա է սիրո ազատության գաղափարը և վերջ:
Իսկ առաջարկված այընտրանքը ողբերգական է իմ կարծիքով: Քանի որ, հերիք է, որ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից թմրադեղերն ու այլ այլանդակությունները եկան Հայաստան, հիմա էլ առաջարկվում է մասսայական սեքսի ազատությու՞ն, չեմ կարծում, որ դա ընդունելի է: Ամեն դեպքում մինչև սեքսի ազատություն հորդորելը, պետք է հասարակության մենտալիտետն ու գաղափարները փոխվեն, իսկ դրան դեռ երկար ճանապարհ ունենք հասնելու, քանի որ դրա համար նախ կայուն պետություն է պետք կայուն հասարակություն, որը մենք առայժմ չունենք: