«Շանթ» համարյա չեմ նայում, այսօր մի պահ՝ ալիքները փոխելիս կանգ առա, քանի որ աչքերիս չհավատացի. հավանաբար ինչ-որ պարի մրցույթ էր (հերթական շոու նախագիծ), գեստապոյի համազգեստով (!!!) պարողի պարընկերուհին մարմնավորում էր հավանաբար հրեա մի կնոջ, քանի որ այդ ամենը ուղեկցվում էր «տում բալալայկա» մեղեդիով։ Մի քանի անդյուրաշարժ պտույտից հետո՝ «ԷսԷսականը» հանեց ատրճանակը և գնդակահարեց «հրեուհուն» !!! Խոսք չունեմ՝ ավելի զարհուրելի, պիղծ տեսարան դժվար է պատկերացնել։ Ամո՛թ։